Նիդերլանդները շարունակելու է աջակցել ՀՀ Արդարադատության նախարարությանը

Նիդերլանդները շարունակելու է աջակցել Արդարադատության նախարարությանը՝ ծրագրած մեծածավալ բարեփոխումներն իրականացնելու համար

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:

Նախարար Գրիգոր Մինասյանը դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, որի համատեքստում նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանությանը և Նիդերլանդների հելսինկյան կոմիտեին քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների նոր ռազմավարության մշակման աշխատանքներում ցուցաբերած գործուն աջակցության համար: Նախարարն ընդգծել է, որ Նոր Ռազմավարությունը քննարկվել է շահագրգիռ կառույցների հետ և ներկայումս լրամշակման փուլում է:

Դեսպան Նիկոլաս Սխերմերսը շնորհավորել է Գրիգոր Մինասյանին՝ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այնուհետ նշել է, որ Նիդերլանդները շարունակելու է աջակցել Արդադատության նախարարությանը՝ ծրագրած մեծածավալ բարեփոխումներն իրականացնելու համար: Դեսպանն առաջարկել է քննարկել Հաագայի միջազգային մասնավոր իրավունքի կոնվենցիաների շուրջ ՀՀ-ի անդամակցության հնարավորությունը՝ ընդլայնելու համար իրավական ոլորտում համագործակցությունը:

Գրիգոր Մինասյանն ու դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գեղամ Մանուկյանը քննադատել է ՀՀ իշխանությունների դիրքորոշումը

Հաջորդը

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը նոր գլխավոր ռեժիսոր ունի

Առնչվող նյութեր
Դիտել

Նոր ուժգին երկրաշարժ Թուրքիայում

Փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:24-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի…
Դիտել

Ֆրանսիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը կոչ են արել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի ազատ տեղաշարժը

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են մի…
Դիտել

Կյանքից հեռացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը

Այսօր 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԵՊՀ նախկին ռեկտոր, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն,պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share