Գեղամ Մանուկյանը քննադատել է ՀՀ իշխանությունների դիրքորոշումը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը քննադատել է Լաչինի միջանցքի հարցում ՀՀ իշխանությունների դիրքորոշումը։ Ըստ Գեղամ Մանուկյանի ՀՀ իշխանությունը հավասարազոր պարտականություն ունի Լաչինի միջանցքի բացելու հետ կապված․

Մանուկյանի խոսքով՝ անցած 50 օրերի ընթացքում ամենամեծ վտանգավորությունը իշխանության այն թեզն էր, որ Լաչինի միջանցքի պատասխանատուն ռուսական կողմն է և ռուս խաղաղապահներն են։

«Գործողությունները Լաչինի միջանցքի մասով, որ իշխանությունը նախաձեռնում է, խիստ թերի է։ Իշխանությունը չի օգտագործում այն ամբողջ գործիքակազմը, որն ունի, և այն թեզը, որ շրջանառում է իշխանությունը, թե իրենք Լաչինի միջանցքի հարցով Ադրբեջանի հետ չեն բանակցում, շատ ավելի նեղ կացության մեջ է դնում Արցախի Հանրապետությանը։ Դա ենթադրում է, որ մղում են Արցախի իշխանություններին` իրենք բանակցեն Ադրբեջանի հետ։ Այս առումով իրոք իշխանությունների գործողությունները խիստ վտանգավոր են»,-նշել է ընդդիմադիր պատգամավորը։ 

Ըստ Մանուկյանի՝ հանրային ճնշումն իշխանություններին ստիպում է առնվազն հանրության անհանգստությունը թոթափող քայլեր ձեռնարկել, որոնցից մեկն ըստ նրա` երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցն է ՌԴ նախագահի հետ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեկ օրում գրանցվել է 10 ՃՏՊ

Հաջորդը

Նիդերլանդները շարունակելու է աջակցել ՀՀ Արդարադատության նախարարությանը

Առնչվող նյութեր
Դիտել

Խաղաղության պայմանագրում պետք է հստակ ամրագրվեն ԼՂ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության հարցերը. Գալուզին

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը լայնածավալ հարցազրույց է տվել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում վերջին էսկալացիային, հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերություններին,…
Դիտել

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք)

Այսօր՝ օգոստոսի 15-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է հինգ տաղավար տոներից չորրորդը և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը՝…
Դիտել

Ստեփանավանի ոլորանները ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենիսի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Թալինի տարածաշրջաններում ձյուն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share