Հնգակողմ հանդիպման օրակարգի առանցքային հարցերից մեկն ըստ ամենայնի լինելու է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի չեղարկման գնալը․ Հակոբ Բադալյան

Գրանադայում սպասվող հնգակողմ հանդիպման օրակարգի առանցքային հարցերից մեկը, եթե ոչ առանցքային հարցը, ըստ ամենայնի լինելու է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի չեղարկման գնալը, այդպիսով Ռուսաստանին զրկելով Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ բեռնափոխադրումների վերահսկողության «հիմքից»: Այս մասին Ֆեյսբուքում գրել է քաղաքական վերլուծաբան ՀԱկոբ Բադալյանը։

«Ըստ ամենայնի, հենց այդ նպատակով տրամադրություն շոշափելու խնդիր էր լուծում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հանդիպումը Հայաստանում Իրանի դեսպանի հետ: Իսկ երեկ էլ Իրանի դեսպանին ընդունել է Հայաստանի վարչապետը:

Իրանի դիրքորոշումից կախված է շատ բան:

Բոլոր դեպքերում, նոյեմբերի 9-ի 9-րդ կետի չեղարկման ուղղությամբ առարկայական քայլերը, որ կկատարվեն Գրանադայում, հեռանկարում մեծ հավանականությամբ ունենալու են «պրահյան էֆեկտ», որի ողբերգական հետեւանքը տեսանք Արցախում: Այսինքն, չափազանց կուժգնանա ռիսկը, որ 9-րդ կետը կիրագործվի պատերազմով, եւ որպես դաժան կանոն՝ մի կամ մի քանի բան էլ ավելին:

Սա մեզ համար լրջագույն մտորումների առիթ է, որպեսզի վերջում բոլորը՝ բառացիորեն բոլորը չստանան ինչ ուզում են, իսկ մենք միայն նոր զոհեր, նոր ողբ:

Ինքնիշխանության եւ անկախության մասին սեղանապետության հարցում չեմ զիջի որեւէ մեկին, չկասկածեք:

Կարեւոր է առնվազն կասկածել նախանշվող ճանապարհով դրան գնալու իրատեսությանն ու հնարավորությանը»,- գրել է Հակոբ Բադալյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԻՊ-ը գիշերվա ընթացքում Գորիսում շարունակել է հանդիպումները ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ

Հաջորդը

ԼՂ-ից հեռացող և այնտեղ վերադարձող մարդկանց համար պետք է ապահովվի անվտանգ անցում. Մեթյու Միլլեր

Առնչվող նյութեր
Դիտել

Գեղարքունիքի և Սյունիքի ուսումնական հաստատություններին կտրամադրվի արձակուրդ․ ԿԳՄՍՆ

2022 թվականի սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ձեռնարկված ռազմական…
Դիտել

Ֆրանսիան և Չինաստանը որոշել են համատեղ խաղաղության հասնել Ուկրաինայում

Ֆրանսիան և Չինաստանը մտադիր են համատեղ ջանքեր գործադրել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Այս մասին, ինչպես փետրվարի 15-ին հաղորդել…
Դիտել

Սուրեն Պապիկյանը հանդիպել է երկամյա ծառայությունն ավարտած ժամկետային զինծառայողների հետ

N զորամիավորում կատարած այցի շրջանակում մարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եղել է նաև մարտական հերթապահություն իրականացնող…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share