ԼՂ-ից հեռացող և այնտեղ վերադարձող մարդկանց համար պետք է ապահովվի անվտանգ անցում. Մեթյու Միլլեր

ԱՄՆ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանական վերջին լայնածավալ հարձակումից հետո ստեղծված իրավիճակով և կարծում է, որ և՛ Արցախից հեռացող, և՛ այնտեղ մնացող հայերի իրավունքները պետք է պաշտպանվեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, թեմային անդրադառնալով, ԱՄՆ-ի համար կարևոր երեք հիմնական կետ է առանձնացրել:

«Մենք մտահոգված ենք ստեղծված իրավիճակով: Ես կասեմ հետևյալը՝ մենք կարևոր ենք համարում, որ առաջին՝ պահպանվի հրադադարը, որն այժմ գոյություն ունի, և որ հետագա ռազմական գործողություններ չլինեն, երկրորդ՝ բավարարվեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքները, և երրորդ՝ Ադրբեջանն ու Հայաստանը հասնեն տևական խաղաղության համաձայնագրի», – նշել է Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում:

Խոսնակը նաև կարևորել է, որ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը կարողանան մնալ իրենց տներում «խաղաղությամբ և արժանապատվությամբ, իրենց իրավունքների և անվտանգության հանդեպ հարգանքով», եթե նրանք որոշեն մնալ:

«Իսկ նրանց համար, ովքեր ցանկանում են հեռանալ (խմբ.՝ ԼՂ-ից) և վերադառնալ (խմբ.՝ ԼՂ), պետք է ապահովվի անվտանգ անցում, որը կվերահսկի չեզոք, անկախ երրորդ կողմը: Ադրբեջանը պատասխանատվություն ունի՝ պաշտպանելու քաղաքացիական անձանց, ապահովելու մարդկային վերաբերմունք բոլորի նկատմամբ, այդ թվում նրանց, ում կասկածում է մարտիկ լինելու մեջ», – ասել է Միլլերը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հնգակողմ հանդիպման օրակարգի առանցքային հարցերից մեկն ըստ ամենայնի լինելու է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի չեղարկման գնալը․ Հակոբ Բադալյան

Հաջորդը

Երևանի մետրոպոլիտենի գնացքների ուշացումները պայմանավորված են տեխնիկական զննումով

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում կդադարեցվեն այն ուսումնական հաստատությունների պարապմունքները, որոնք ջեռուցվում են գազով

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունը սնուցող միակ գազատարի…
Դիտել

429-ը ծանր վիճակում են, 96 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է. Անահիտ Ավանեսյան

Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդներից 429-ը ծանր վիճակում են, 96 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է։ Այս մասին հայտնել…
Դիտել

ՄՊՀ-ն ուսումնասիրել է պրոթեզների և օրթեզների շուկաները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկությամբ իրականացրել է ուսումնասիրություն աջակցող միջոցների տրամադրման ոլորտում՝ դիտարկելով «Վերին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share