Հուշամրցաշար՝ նվիրված 44-օրյա պատերազմում անմահացած Գեղամ Գրիգորյանի հիշատակին

Արտաշատի համալիր մարզադպրոցում արդեն երկրորդ անգամ կայացավ Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակ, աթլետ Գեղամ Գրիգորյանին նվիրված աթլետիակայի
հուշամրցաշարը:

Արտաշատ համայնքի Դալար բնակավայրում է ծնվել Գեղամը, ով իր մարզական ուղին անցել է Արտաշատի համալիր մարզադպրոցում, աթլետիկայի Հայաստանի առաջնությունների բազմակի մրցանակակիր է: Սակայն պատերազմը խլեց նրա կյանքը:

Առաջնության բացման արարողությանը ներկա էին Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, Գեղամի հայրը՝ Գարեգին Գրիգորյանը, համայնքապետարանի ԿՄՍԵ բաժնի պետ Անահիտ Խաչատրյանը, մարզիկներ մարզասերներ:

Համայնքի ղեկավարն իր խոնարհումը բերեց Գեղամի ու մյուս բոլոր անմահների հիշատակին՝ նշելով, որ նմանատիպ միջոցառումները հարգանքի ու ոգեկոչման արարողություն են քաջերի հիշատակին: Հետագա սերունդները պետք է հիշեն ու դաստիարակվեն հերոս տղաների սխրագործություններով:

Առաջնությանը մասնակցում էին 100-ից ավելի աթլետներ, Երևանից, Արտաշատ, Գյումրի, Վանաձոր, Անի համայնքներից:
Վերջիններս թեժ ու դիտարժան մրցաշարերում պայքարեցին 100 մ վազք, գնդի հրում, նիզակի նետում, հեռացատկ մարզաձևերում: Արտաշատցի մարզիկները լավ արդյունքներ գրանցեցին:

Գնդի հրում և նիզակի նետում մարզաձևերում աղջիկների պայքարում 1-ին պատվավոր հորիզոնականները զբաղեցրեց մեր մարզուհի Սուսաննա Բաբայանը, Միլենա Բալասանյանը՝ 3-րդ հորիզոնականը:

Տղաների պայքարում նիզակի նետում մրցաձևում 1-ին հորիզոնականը նվաճեց Այվազ Սահակյանը, նույն մարզաձևում մեր մարզիկ Դավիթ Միրզոյանը 3-րդ հորիզոնականը կիսեց անեցի Կարեն Մանասյանի հետ:

Գնդի հրում մարզաձևի տղաների պայքարում Նորայր Խաչատրյանը և Այվազ Սահակյանը գրավեցին համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները: 100 մ վազքում Գևորգ Խաչատրյանը նվաճեց 2-րդ, իսկ հեռացատկ մարզաձևում Ռոբերտ Պողոսյանը՝ 3-րդ հորիզոնականը։Հաղթողները պարգևատրվեցին գավաթով, մեդալներով և պատվոգրերով:

Հեղինակ ՝ Ալեքսանյան Մարինկա

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարչապետին է հանձնվել Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից շնորհված շքանշանը

Հաջորդը

Կշարունակենք պնդել, որ խաղաղության համաձայնության հասնելը բխում է աշխարհի շահերից․ Միլլեր

Առնչվող նյութեր
Դիտել

Շրջափակման ձայնը. (լուսանկարներ)

Մայիսի 16-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության նախաձեռնությամբ Երիտասարդական թատրոնի ճեմասրահում, ցուցադրվեցին Արցախում…
Դիտել

Խնդրում և հորդորում եմ պատասխանատու լինել. Հրաչյա Սարգսյան

Երևանյան լճի մաքրման աշխատանքներին զուգահեռ լճի վրա տեղադրվել է աղբաորսիչ ցանց։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Երևանի քաղաքապետ…
Դիտել

Շուրջ 5 մլն դրամ կաշառք ստանալու համար մեղադրվող ՊԵԿ պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ աշխատանքի արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ…
Դիտել

Զարմանալի բանն այն է, որ կաթողիկոսը այս իշխանությունների համար մատաղ չի անում․ Իոննիսյան

Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Բ-ն պահանջում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից։ Սա միանգամից կրկնակի զարմանք է առաջացնում,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share