Ինչո՞ւ են առանց մտածելու կատաղի վրա տալիս. Շիրինյան

ՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանի գրառումը.

«Տարիներ առաջ էր, Սարդարապատում էինք, չեմ հիշում ինչին նվիրված պատմագիտական մի համաժողովում։ Նիստը նախագահում էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։Կային նաև խրթին հարցեր։ Գիտուններն իրենց տեսակետներն էին հայտնում։ Շատ հաճախ հայտնի իրադարձությունների մասին։

Հիշում եմ հանրապետության պատմագիտությունը «հսկա» մի ցատկ նոր էր կատարել սովետական շրջանի «Հայ ժողովրդի պատմությունը» սղագրել էին, դարձրել «Հայոց պատմություն»։ Մեծ մասը իրենցից շատ էին գոհ։

Պատկերացնո՞ւմ եք։ Կարսի առեղծվածն էին բացել, իրենց թվում էր։ Ինձ համար դա զավեշտախաղ էր թվում։ Ձայն խնդրեցի և հարցերի մասում ռեկտորին հարցրի. ինչո՞ւ չեք ուսումնասիրում և գրում Հայաստանի պատմությունը. (Չհասկանանք ՀՀ պատմություն): Ի՞նչ է նշանակում համառ դիմադրությունը։ Ինչո՞ւ են հույները գրում «Հունաստանի պատմություն», իսկ հայերը ընդամենը «Հայոց»:

Ռեկտորը դեմքի արտահայտությամբ իր խիստ անբավարարվածությունը ցուցադրեց, բայց ի պատիվ իրեն դրանով բավարարվեց։ Մասնակիցներից հիշողներ կլինեն:

Դահլիճում մի ընդգծված գվվոց, այդուհանդերձ, լսվեց…
Վերադարձին նույն գիտունների հետ էինք, սովետական ПАЗ իկ-ում։ Լարում կար, բայց բարեկրթությունը հաղթում էր։ Սակայն ամենաանբավարարվածը պատմաշեն Էմմա Կոստանյանն է, որը որոշ ժամանակից հետո կատաղած ինչ-որ բան էր «բացատրում» և հիշեցնում Պատմահորը` Մովսես Խորենացուն։

Ես իմ նկատառումները, բնական է, հայտնեցի։ Բայց վեճը շարունակելը համարեցի անիմաստ. իրենք իրենց մաշված էշն էին քշում, ինչպես հիմա է։

Հիշում եմ (շատ էր տպավորվել մի քանիսի կարմրած դեմքը), մենակ ասի. մեկ է մի օր փոխելու եք, եթե ոչ դուք, ուրիշները ։

Կողքիս կանգնած ինձ հետ բավականին մտերիմ մի պատմագետի ասի. սրանք մեկ է իրենց փողը շինելու (կոռուպցիան) են, ինչո՞ւ են առանց մտածելու կատաղի վրա տալիս։

Հիմա այդ օրը եկել է։
Թվում է գիտաժողովին մասնակիցներ, հիշողությամբ, կհայտնվեն ու կհաստատեն ասածիս ճշմարտացիությունը»

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ոչ մի բան չես կարող հարկադրել. Փաշինյան

Հաջորդը

Գոյություն ունեն սկզբունքներ, որ պահպանվում են ցանկացած սահմանադրությունում. Վ․ Վարդանյան

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հմայակ Մանուկյանին պատկանող հացի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում…
Դիտել

Հայտնաբերվել են հակատանկային արկեր, ականանետի ականներ

Ապրիլի 8-ին, ժամը 17։16-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքում՝…
Դիտել

Պապիկյանը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանի վերջին զարգացումները

Մարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և…
Դիտել

Տեղի է ունեցել համաժողով՝ «Երկրորդ համաշխարհային պատերազմի հայազգի մոռացված հերոսները» թեմայով

Հունիսի 29-ին ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում տեղի է ունեցել համաժողով՝ «Երկրորդ համաշխարհային պատերազմի հայազգի մոռացված հերոսները»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share