Կաթողիկոսն իր հայրապետական օրհնանքն ու շնորհավորանքներն է ուղարկել Արցախի ԱԺ նորընտիր նախագահին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Դավիթ Իշխանյանին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր հայրապետական օրհնանքն ու շնորհավորանքներն է ուղարկել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Մեծարգո պրն. Իշխանյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Կարևոր այս պաշտոնը Դուք ստանձնում եք Արցախի համար անկախությունից ի վեր ամենածանր ու դժվարին ժամանակահատվածում, երբ ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետևանքով արցախահայությունը շուրջ ութ ամիս գտնվում է փաստացի շրջափակման մեջ:

Օրավուր սաստկացող գոյաբանական վտանգների առջև աղոթաբար մաղթում ենք Ձեզ ուժ, կարողություն և տոկունություն՝ հնարավոր բոլոր միջոցները, ներուժն ու ջանքերը գործադրելու հանուն Արցախի ժողովրդի ապահով, ազատ ու անկախ կյանքի:

Թող Ամենակարող Տերը Իր օրհնության ներքո անխռով  խաղաղության մեջ պահի ու պահպանի Արցախ մեր երկիրն ու մեր ժողովրդին՝ պարգևելով Ձեզ քաջառողջություն և գործոց հաջողություններ:

Օրհնությամբ՝ Գարեգին Բ
 
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է ԼՂ հումանիտար ճգնաժամին

Հաջորդը

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը օգոստոսի 9-14-ը սպասվում է նորմայից զգալի բարձր

Առնչվող նյութեր
Դիտել

Քննարկվել են դատարանների բեռնաթափմանն ուղղված լուծումները

Դատական, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչները քննարկել են դատարանների բեռնաթափմանն ուղղված լուծումները, դատավորների գնահատման համակարգի հիմնովին փոփոխության, դատական…
Դիտել

Սուրիկ Խաչատրյանի որդու գործով նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է Գորիս քաղաքում Տ.Խաչատրյանի կողմից հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի մարմնական վնասվածք հասցնելու…
Դիտել

Ապօրինի անտառահատումների արդյունքում պետությանը պատճառվել է 5 մլն դրամի վնաս

Բ.Պ.-ն, 2020 թվա­կա­նի նոյեմբերի 24-ից մինչև 2021 թվականի հուլիսի 22-ը հանդիսանալով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share