Արարատ Միրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է ԼՂ հումանիտար ճգնաժամին

Օգոստոսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։

Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու ահագնացող հումանիտար ճգնաժամը: 

Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը, ինչպես նաև ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լիակատար ու անխափան գործունեության ապահովման անհրաժեշտությունը։ Նախարար Միրզոյանն արդրադարձել է նաև հուլիսի 29-ին բուժման նպատակով ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանային ծառայության կողմից առևանգման դեպքին՝ ընդգծելով Ադրբեջանի նման գործելակերպի բացարձակ անընդունելիությունը:

Արարատ Միրզոյանը շեշտել է միջազգային դերակատարների, այդ թվում նաև՝ ԵՄ ու ԵՄ անդամ պետությունների կողմից հստակ քայլեր իրականացնելու կարևորությունը՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերացման և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված քայլերը կանխելու նպատակով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

1 ոսկե, 4 արծաթե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

Հաջորդը

Կաթողիկոսն իր հայրապետական օրհնանքն ու շնորհավորանքներն է ուղարկել Արցախի ԱԺ նորընտիր նախագահին

Առնչվող նյութեր
Դիտել

«Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցի հստակ ժամկետներ դեռ չկան». Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցի հստակ ժամկետներ դեռ չկան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի…
Դիտել

Ադրբեջանի հերթական բեմականացումը

Ադրբեջանցինեջը Արցախի քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները՝ տեսանկարահանել Լաչինի անցակետով անցնելու գործընթացը, հերթական բեմականացումը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share