ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 10 բուժառու

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից օգոստոսի 31-ին 10 բուժառու, ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, նախատեսվում է օրվա ընթացքում Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախ վերադարձնել 1 բուժառուի, ով ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել է ՀՀ բուժում ստանալու համար։

«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 34 երեխա, 8-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 94 հիվանդ, 7-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԻԵԴ-ը ժամանակ է տվել Ադրբեջանին՝ առևանգված երեք երիտասարդների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար

Հաջորդը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Երևանի նախկին քաղաքապետի նկատմամբ. «Երիտասարդական պալատ»-ի հողամասն օտարվել է օրենքի խախտմամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Շրջափակման մեջ գտնվող հարյուրավոր երեխաներ առողջական լուրջ խնդիրներ ունեն․ Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի Հանրապետության կառավարությունը ներկայացրել է շրջափակման 34-րդ օրվա տեղեկագիրը, համաձայն որի՝ շրջափակման մեջ գտնվող հարյուրավոր երեխաներ առողջական լուրջ…
Դիտել

Վիրավոր քաղաքացիներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր` անկայուն, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ ՀՀ ԱՆ

Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական 7 անձից 3-ը, սեպտեմբերի 19-ի,…
Դիտել

Օդանավում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. ԱԻՆ

Ապրիլի 21-ին, ժամը 15։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող…
Դիտել

Ձկների անկում է գրանցվել

Արարատի մարզի Հայանիստ համայնքում գործող ԱՁ Սամվել Լաբլաջյանին պատկանող ձկնաբուծարանում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված մշտադիտարկման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share