ՄԻԵԴ-ը ժամանակ է տվել Ադրբեջանին՝ առևանգված երեք երիտասարդների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև սեպտեմբերի 7-ը ժամանակ տրամադրել՝ օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի «Ֆեյսբուք»-ի Էջը, Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձանց գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

Օգոստոսի 28-ին Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանն ադրբեջանական սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչների կողմից ուժի և հարկադրանքի կիրառմամբ առևանգվել և տարվել են անհայտ ուղղությամբ։ Մինչ օրս չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել։ Երեք քաղաքացիներն էլ Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների ուսանողներ են։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ

Հաջորդը

ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 10 բուժառու

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԱՀ-ի հետվերադարձի գործընթացում լինում են խարդախություններ. վարչապետը հայտնեց՝ կան կալանավորվածներ

Ավելացված արժեքի հարկի հետվերադարձի գործընթացում տեղի են ունենում խարդախություններ, այս առիթով կան քրեական գործեր, նույնիսկ կալանավորված անձինք, մեծ…
Դիտել

Ադրբեջանը վճռական է ծագումով հայ բնակիչների վերաինտեգրման հարցում. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով գտնվում է Իսրայելում։ Այսօր Բայրամովը հանդիպել է Իսրայելի նախագահ Իցհակ…
Դիտել

Հերացու փողոցում վաղվանից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են. «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության կողմից ուսումնասիրվել են Հերացի փողոցի ճանապարհային երթևեկության…
Դիտել

Տեսանյութ. Եռակողմ հայտարարությունում Զանգեզուրի միջանցքի մասին երբեք խոսք չի եղել․ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Հարավային կովկասում երթուղիների ապաշրջափակմանը․ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բոլոր երթուղիների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share