ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցելու համար արդեն կամավորագրվել է 650 անձ

Գորիսում և Կոռնիձորում արդեն իսկ բազմաթիվ կամավորներ են ներգրավված ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Հումանիտար կենտրոնում» կայացած ասուլիսում այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ներկայացնելով, թե ի՞նչ աշխատանք է տարվում կամավորների ներգրավվման ուղղությամբ և ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում այս ուղղությամբ։

«Արդեն իսկ և՛ Գորիսում, և՛ Կոռնիձորում ներգրավված բազմաթիվ կամավորներ կան և նրանք աշխատանքներ են իրականացնում։ Մենք գործարկել ենք կամավորների հերթագրման հարթակ և այս պահի դրությամբ գրանցվել է 650 կամավոր»,- ասաց Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ բոլոր այն վայրերում, որտեղ այս կամ այն սոցիալական աջակցություն է տրամադրվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, կամավորների ներուժը կօգտագործվի։

«Կամավորների հավաքագրումը շարունակվում է։ Վստահ ենք, որ կամավորների թիվը կմեծանա»,- ասաց Մկրտչյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄԷ պատվիրակությունը Հայաստանում է՝ երկրների միջև գործարար կապերը զարգացնելու նպատակով

Հաջորդը

ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր

Առնչվող նյութեր
Դիտել

Աննա Հակոբյանի ելույթը Կիևում (տեսանյութ)

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի հրավերով, սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցել է «Առաջին տիկնանց…
Դիտել

Մենենդեսը ԱՄՆ սենատում ստորագրահավաք է սկսել

Միացյալ նահագների Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Սենատում երկկուսակցական նամակի ներքո ստորագրահավաք է սկսել, որով կոչ…
Դիտել

Դե ֆակտո մենք գործ ունենք թուրքական բանակի հետ․ Վաղարշակ Հարությունյան

Աազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարեց, որ պատերազմից հետո ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում փոխվել…
Դիտել

Արգելավայրում արձանագրվել են հայկական մուֆլոններ և բեզոարյան այծեր միասին մեկ վայրում

Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share