ԼՂ-ն բանակցային գործընթացից հեռացվել է Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ․Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԼՂ կարգավիճակի վերաբերյալ միջազգային հանրության ընկալմանը և Ղարաբաղին բանակցային գործընթացից դուրս թողնելուն։ Ըստ նրա՝ ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներից 4-ը, ԵԱՀԿ ՄԽ երկրները դիրքորոշում են հայտնել, թե Լեռնային Ղարաբաղը կարող է բարձր ինքնավարություն ստանալ Ադրբեջանի կազմում։

Նա նաև նշել է, թե Ղարաբաղին բանակցային գործընթացից հեռացնելը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ: Սրա մասին են վկայել ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, 2004թ. ապրիլի 3-ին «Գոլոս Արմենիի» թերթի ընթերցողների հարցերին պատասխանելիս։ 

«Որ Ռոբերտ Քոչարյանի՝ նախագահ դառնալու պահին ԼՂ-ն բանակցությունների լիարժեք կողմ էր, ապացուցվում է այն փաստով, որ ԼՂ հակամարտության կարգավորման, այսպես կոչված, ընդհանուր պետության փաթեթը ԵԱՀԿ ՄԽ համանախագահները 1998թ. նոյեմբերին ներկայացրել են ոչ միայն ՀՀ-ին ու Ադրբեջանին, այլև՝ ԼՂ-ին։ Այդ ժամանակ Քոչարյանը Հայաստանի նախագահն էր արդեն հինգ ամիս, բայց սա վերջին փաթեթն էր, որ համանախագահողների կողմից ներկայացվեց նաև ԼՂ-ին, դրանից հետո այլևս ԼՂ-ին փաթեթ չի ներկայացվել, և ԼՂ-ն, փաստացի, նույնիսկ նորմալ տեղեկացված չի եղել, թե ինչի շուրջ են ընթանում բանակցությունները»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով` Ռոբերտ Քոարյանի նպատակն այն էր, որ միջազգային հանրությունը չնկատի 1998 թ. ՀՀ–ում իր կողմից` իշխանությունը ընտրակեղծիքներով զավթելու հանգամանքը. «Ահա, թե որն Քոչարյանի մոտիվացիան` ԼՂ–ն դուրս թողնել բանակցություններից։ Իմ կարծիքով` Քոչարյանը 1998 թ. ընտրությունները հաղթեց կեղծիքների մասին համատարած ահազանգերի պայմաններում։ ՀՀ նախագահ ընտրվելու իրավունք չուներ, քանի որ վերջին 10 տարում չէր համարվել ՀՀ քաղաքացի։ Ասել է, թե Քոչարյանը ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրեց լեգիտիմության լիակատար բացակայությամբ»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները

Հաջորդը

Հորդառատ անձրևն ու կարկուտը մեծ վնասներ է հասցրել Իջևանում

Առնչվող նյութեր
Դիտել

Ուկրաինայում ՀՀ դեսպմանն այցելել է Օդեսա

Օդեսայում Գլխավոր հյուպատոս Գեւորգ Պետրոսյանի պաշտոնավարման ավարտի և նորանշանակ հյուպատոս Գագիկ Հայրապետյանին՝ մարզային, քաղաքային իշխանություններին, ինչպես նաև հայ…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետությունը ստացել է հրավեր՝ մասնակցելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Հունիսին 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ…
Դիտել

ԱԳ նախարարը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի…
Դիտել

Պատերազմի ժամանակ վարչապետի կինը ի՞նչ գործ ուներ հրամանատարական կետերում․ Աննա Հակոբյանի գրառումը

Արդյո՞ք պատերազմի շրջանում վարչապետի կնոջ գտնվելու վայրի, նիստուկացի, հագուկապի եւ գործողությունների պրոտոկոլ գոյություն ունի։ Այս մասին նշված է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share