Լրացուցիչ մասնագիտական ներուժի ներգրավման անհրաժեշտություն չկա. ԱՆ

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բուժօգնության տրամադրման գործընթացում այս պահին լրացուցիչ մասնագիտական ներուժի ներգրավման, ինչպես նաև դեղերի և բժշկական այլ պարագաների հավաքագրման, սեփական նախաձեռնություններով հանդես գալու անհրաժեշտություն չկա:

Միաժամանակ, հաշվի առնելով բուժաշխատողների կողմից մեծ դիմելությունն ու պատրաստակամությունը` ամբուլատոր բժշկական օգնություն իրականացնող թերապևտները, մանկաբույժները, ընտանեկան բժիշկները, հոգեբանները, այլ նեղ մասնագետներն ու բուժքույրերը կարող են  դիմել առողջապահության նախարարություն: 

Ուղարկե՛ք մեզ էլեկտրոնային նամակ` նշելով անուն, ազգանուն, մասնագիտացում, կոնտակտային տվյալներ: 
Մասնագետների հայտագրումից հետո, ըստ կարիքի, կապ կհաստատենք: 
david.hovsepyan@moh.am, 
Հեռախոս` 060808003/1505

Շնորհակալություն պատրաստակամության համար»,- այս մասին ասվում է ՀՀ Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ալբերտ Բազեյանը կալանավորվել է

Հաջորդը

Կոչ ենք անում սեփական տրանսպորտային միջոցներով առայժմ չմեկնել դեպի ՀՀ․ տեղեկատվական շտաբ

Առնչվող նյութեր
Դիտել

Գեղարքունիքի մարզպետը ԵՄ դիտորդներին է ներկայացրել ադրբեջական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ԵՄ առաքելության դիտորդական թիմի անդամներին։ «Ի շարունակություն նախորդ օրը՝ հոկտեմբեր 31-ին Վարդենիսում…
Դիտել

ՔԿ նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ հյուպատոսին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուպատոս Ջեյն Ջենսենին։…
Դիտել

Տեղ գյուղի մոտ զոհված զինվորականները հետմահու պարգևատրվել են

Տեղ գյուղի մոտ սահմանին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինվորականները` ՀՀ նախագահի հրամանգրերով հետմահու պարգևատրվել են։  Թիվ N զորամասի ստորաբաժանման…
Դիտել

Եկեղեցու որոշմամբ Արմեն Չարչյանը կրկին նշանակվել է «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն

«Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ միակ բաժնետեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու որոշմամբ, 2023թ. նոյեմբերի 1-ից «Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ տնօրենի պաշտոնը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share