Մայրապետյանին և կնոջը պատկանող Պուշկին 2 հասցեում գտնվող համայնքապատկան շենքն օրենքի խախտմամբ է օտարվել

Վարչական դատարանը 2023 թվականի հոկտեմբերի 13-ին վարույթ է ընդունել Դատախազության դիմումը, որով պահանջվում է անվավեր ճանաչել  Երևան քաղաքի Պուշկինի 2 հասցեում գտնվող շենքի օտարման գործընթացն սկսելու և այն «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությանն օտարելու համար հիմք հանդիսացած՝ ՀՀ կառավարության երկու որոշումները:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել էր Պուշկին 2 հասցեում գտնվող շենքի օտարման գործընթացը:

Ուսումնասիրությամբ պարզվել էր, որ 2012 թվականի դեկտեմբերի 27-ին Պուշկին 2 հասցեում գտնվող համայնքապատկան շենքն օրենքի խախտմամբ՝ առանց մրցույթի՝ ուղղակի վաճառքով, օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը, որի 50 տոկոսի բաժնետերը գործարար Ս.Մ.-ն է, իսկ մյուս 50 տոկոսը պատկանում է նրա կնոջը՝ ԵՊԲՀ-ի նախկին ռեկտոր Գ.Ք.-ին:

Հանրային գերակա շահ ճանաչված լինելու հիմքով օտարված համայնքապատկան գույքն առ այսօր գտնվում է անփոփոխ վիճակում. խախտվել է օտարման գործընթացը (օտարման նպատակի իրագործումը պետք է սկսվեր գերակա հանրային շահ ճանաչելու մասին Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ տարվա ընթացքում):

Ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝  Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունը 2023 թվականի մայիսի 24-ին հաղորդում էր ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. մայիսի 25-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 315-րդ հոդվածի 2-րդ մասերով (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ

Հաջորդը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Առնչվող նյութեր
Դիտել

Ընթանում է Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը

ԵՄ կենտրոնակայանում ընթանում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ…
Դիտել

Խորապես մտահոգված ենք պաղեստինցիների և Իսրայելի միջև լարվածության ներկայիս սրմամբ. Խաչատուրյան

Հայաստանը խստորեն դատապարտում է բռնությունն իր բոլոր դրսևորումներով. գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը`  X–ի իր էջում անդրադառնալով Իսրայելի…
Դիտել

Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում…
Դիտել

«Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են պլանավորված պրովոկացիա». Ա. Քոչարյանը՝ Լաչինի միջանցքի փակման մասին

ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է ադրբեջանցի «բնապահպան» ակտիվիստների՝ վերջին շրջանում իրականացրած գործողություններին։ Նրա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share