Միակողմանի զիջումները հենց դա են ցույց տալիս, որ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները հիմա էլ ստպված հետ է նահանջում․ Արթուր Օսիպյան

Հարցն այն չէ՝ գյուղեր տալ, թե ոչ, որոնք, ըստ Ալմա-Աթայի հռչակագրի, Հայաստանին չեն պատկանում, եթե այդպիսիք կան: Խոսքը նրա մասին է, որ միակողմանի զիջումների չգնալ, որպիսի թշնամիներին չտալ հիմքեր՝ միջազգային հանրությանը համոզելու, որ Հայաստանը օկուպանտ է։ Բայց միակողմանի զիջումները հենց դա են ցույց տալիս, որ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները հիմա էլ ստպված հետ է նահանջում։ Այս մասին գրել է «Արցախի հեղափոխական կուսկացության» նախագահ Արթուր Օսիպյանը

«Իշխանությունները կարծում են, որ այդպիսով ժողովրդին կպաշտպանեն ռազմական ագրեսիայից, բայց իրականում վերցնում ենք մեզ վրա օկուպանտի մահացու մեղքը և ինքներս մեր գերեզմանն ենք փորում՝ լեգիտիմացնելով թշնամու ապագա ռազմական էսկալացիան։

Նույնը Ղարաբաղի հարցում է։ Եթե ​​մենք ճանաչենք Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս, այլ ոչ թե արդարացի մեղադրանքներ ներկայացնենք ընդդեմ Բաքվի՝

ա) 1992 թվականին միջազգային իրավունքների և իր վրա վերցրած պարտավորությունների կոպիտ խախտմամբ սանձազերծած պատերազմում

բ) 2020-2023 թվականներին Արցախի զավթման մեջ՝ միջազգալին հանրության կողմից ճանաչված որպես վեճի առարկա և հայ բնակչության ցեղասպանության մեջ,

ապա Հայաստանն ինքն է ինքնաբերաբար դառնում օկուպանտ՝ մեզ համար ճակատագրական հետեւանքներով։

Ադրբեջանը դեռ շարունակում է գրավել հայկական տարածքները և , միևնույն ժամանակ, իր մեղքերը բարդում է Հայաստանի վրա։ Մեր խնդիրն է նրանց թույլ չտալու դա անել, ինչը հնարավոր է, եթե լինի քաղաքական կամք»,- գրել է Արթուր Օսիպյանը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տավուշի մարզում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Հաջորդը

Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործակցությանը և տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր

Առնչվող նյութեր
Դիտել

Առաջարկների նոր փաթեթը Բրյուսելում ներկայացրել եմ Ադրբեջանի նախագահին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ տարածքային ամբողջականության հարցում ընդհանուր առմամբ ուրիշների տեսակետը պետք է չհետաքրքրի։…
Դիտել

Տաթև-Աղվանի ավտոճանապարհը խցանված է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 16։35-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի…
Դիտել

Թուրքիայում պայթյունից հետո 49 բանվոր մնացել է հանքում

Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքահորում պայթյունից հետո 49 աշխատող արգելափակված է մնացել ներսում։ Այս մասին հայտնել է Բարթին նահանգի նահանգապետ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share