ՄԻԵԴ-ը ժամանակ է տվել Ադրբեջանին՝ առևանգված երեք երիտասարդների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև սեպտեմբերի 7-ը ժամանակ տրամադրել՝ օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի «Ֆեյսբուք»-ի Էջը, Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձանց գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

Օգոստոսի 28-ին Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանն ադրբեջանական սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչների կողմից ուժի և հարկադրանքի կիրառմամբ առևանգվել և տարվել են անհայտ ուղղությամբ։ Մինչ օրս չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել։ Երեք քաղաքացիներն էլ Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների ուսանողներ են։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ

Հաջորդը

ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 10 բուժառու

Առնչվող նյութեր
Դիտել

Բլինքենը ողջունել է սահմանազատումն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացնելու պայմանավորվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև

ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով պայմանավորվածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է…
Դիտել

Արդեն 5-րդ օրն է, ինչ Ադրբեջանի կողմից ամբողջապես արգելափակված է դեղորայքի մատակարարումը Արցախ

Հունիսի 15-ից արդեն 5-րդ օրն է, ինչ Ադրբեջանի կողմից ամբողջապես արգելափակված է Կարմի խաչի միջազգային կոմիտեի կողմից արցախցի…
Դիտել

Պուտինն ընդունել է, որ իրենք մտադիր էին փոխանակել Նավալնիին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրությունների քվեարկության ավարտից հետո ելույթ ունենալով մի քանի անգամ տվել է Նավալնիի ազգանունը,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share