Մոսկվայում տեղի կունենա եռակողմ հանդիպում, որին կհաջորդի փաստաթղթի ստորագրում․ ՌԴ ԱԳՆ

Հուլիսի 17-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հանդիպել է ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ 

Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացը։

Ռուսական կողմը հաստատել է Լաչինի միջանցքի ամբողջական և անհապաղ ապաշրջափակման, դրա երկայնքով երկու ուղղություններով տրանսպորտային կապերի վերականգնման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղի բնականոն կենսաապահովման համար բնականոն պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունից ելնելով։

ՌԴ ԱԳՆ հուլիսի 15-ի հայտարարության առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ ոչ կոռեկտ մեկնաբանությունների հետ կապված ընդգծվել է, որ Ռուսաստանի Դաշնությունը միշտ հարգել և շարունակում է հարգանքով վերաբերվել Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, լիովին հավատարիմ է դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի ոգուն և տառին։

«Միևնույն ժամանակ դա չի չեզոքացնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը համակողմանիորեն խթանելու, օրակարգային բոլոր հարցերի լուծման խնդիրը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը՝ բացառապես խաղաղ քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներով»,- ասված է հայտարարությունում։

Նշվում է, որ ռուսական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում։

«Կքննարկվի խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության թեման, որին կհաջորդի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների գագաթնաժողովը Մոսկվայում՝ նշված փաստաթուղթն ստորագրելու համար»,- հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Նշվում է նաև, որ հանդիպումն անցել է փոխադարձ հարգանքի և կառուցողական մթնոլորտում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Հաջորդը

Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի խախտման դեպք․ ՌԴ ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Ալեն Սիմոնյանը հայտնեց, թե երբ կսկսեն ընդդիմության պատգամավորներին անհարգելի բացակաների հիմքով մանդատից զրկելու գործընթացը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ընդդիմության պատգամավորներին անհարգելի բացակաների հիմքով մանդատից զրկելու  գործընթացին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային…
Դիտել

Ադրբեջանի նպատակը լայնամասշտաբ հարձակումն արդարացնող պատասխան հրահրելն է, որը չեղավ․ Le Figaro-ի փոխտնօրեն

Le Figaro-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը մեկնաբանել է ապրիլի 6-ի գիշերը Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի հայկական դիրքերի…
Դիտել

Անդրանիկ Քոչարյանը դիմել է ՆԱՏՕ ԽՎ անդամ պետությունների իր կոլեգաներին

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դիմել է ՆԱՏՕ ԽՎ անդամ պետությունների իր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share