Մոսկվայում տեղի կունենա եռակողմ հանդիպում, որին կհաջորդի փաստաթղթի ստորագրում․ ՌԴ ԱԳՆ

Հուլիսի 17-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հանդիպել է ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ 

Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացը։

Ռուսական կողմը հաստատել է Լաչինի միջանցքի ամբողջական և անհապաղ ապաշրջափակման, դրա երկայնքով երկու ուղղություններով տրանսպորտային կապերի վերականգնման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղի բնականոն կենսաապահովման համար բնականոն պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունից ելնելով։

ՌԴ ԱԳՆ հուլիսի 15-ի հայտարարության առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ ոչ կոռեկտ մեկնաբանությունների հետ կապված ընդգծվել է, որ Ռուսաստանի Դաշնությունը միշտ հարգել և շարունակում է հարգանքով վերաբերվել Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, լիովին հավատարիմ է դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի ոգուն և տառին։

«Միևնույն ժամանակ դա չի չեզոքացնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը համակողմանիորեն խթանելու, օրակարգային բոլոր հարցերի լուծման խնդիրը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը՝ բացառապես խաղաղ քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներով»,- ասված է հայտարարությունում։

Նշվում է, որ ռուսական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում։

«Կքննարկվի խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության թեման, որին կհաջորդի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների գագաթնաժողովը Մոսկվայում՝ նշված փաստաթուղթն ստորագրելու համար»,- հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Նշվում է նաև, որ հանդիպումն անցել է փոխադարձ հարգանքի և կառուցողական մթնոլորտում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Հաջորդը

Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի խախտման դեպք․ ՌԴ ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԳ փոխնախարարը՝ Փաշինյան-Ալիև հանդիման մասին

«Արդեն երևի ծանոթացաք Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում։ Այնուհետև Մոսկվայում կշարունակվի…
Դիտել

Դատական հայց ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարի

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի…
Դիտել

ՀՀ նախագահը կարճատև զրույցներ է ունեցել Գուտերեշի, Քերիի և Արգենտինայի նախագահի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում կարճ զրույցներ է ունեցել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի, ՄԱԿ…
Դիտել

Չհամաձայնվեցի, որ Մեղրիում խաղաղապահներ տեղակայվեն․ վարչապետ

«Հոկտեմբերի 19-ի առաջարկի համատեքստում հնչեց մի նոր գաղափար ևս՝ որպես պատերազմը դադարեցնելու լրացուցիչ պայման», – այսօր ԱԺ քննիչ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share