Օգոստոսին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում

Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության հետևանքով հանրապետության մի շարք շրջաններում հորդառատ անձրևներ են։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Նա նշեց, որ խիստ ինտենսիվ անձրևներ են գրանցվել Գավառի հատվածում։

«Այս օրերին հյուսիս արևմուտքից առկա է նաև սառը օդի ներթափանցում մեր երկիր։ Օգոստոսի 3-ի համեմատ օգոստոսի 4-ին օդի ջերմաստիճանը նվազել է 6-10 աստիճանով։ Եթե երեկ Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը հասել է մինչև 38 աստիճանի, ապա այսօր Երևանում, Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը չի գերազանցի 32 աստիճանը։ Զով եղանակային պայմանները կպահպանվեն մինչև օգոստոսի 6-ը»,-ասաց Գագիկ Սուրենյանը։ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ օգոստոսին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում։ Օդի ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմայական նորմայից 1 աստիճան բարձր։ Նա ընդգծեց, որ օգոստոսին հանրապետության առանձին շրջաններում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։ Անդրադառնալով այս տարվա ամռան ամիսներին գրանցված եղանակին՝ Գագիկ Սուրենյանը նշեց, որ նախորդ տարվա համեմատ բավական զով ու տեղումնառատ է եղել։ Վերջին օրերին հանրապետությունում օդի ջերմաստիճանի բարձրացում  է նկատվել՝ օգոստոսի 2-ին միայն մեկ կետում է 40 աստիճան տաքություն եղել՝ Արարատ-Ուրցաձոր հատվածում, իսկ Վայոց ձորի ցածրադիր հատվածներում գրանցվել է +39։ «Այս օրերին հանրապետության տարբեր հատվածներում գրանցվել են տեղումներ, իսկ Լոռիում, Տավուշում եղել են տեղատարափ անձրևներ, խոշոր կարկուտ»,-ասաց Սուրենյանը։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՊԲ N զորամասի հրաձգային վաշտի հրամանատարը ռազմական գործողությունների չմասնակցելու համար կրակել է իր ազդրին

Հաջորդը

Իմ ցավակցությունն եմ հայտնում եղբայրական վրաց ժողովրդին. Արարատ Միրզոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին հանդիպել է 2020 թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Հադրութի շրջանից…
Դիտել

Խելք/Relq տեխնոլոգիական դպրոցը մեկնարկում է հինգերորդ անվճար դասընթացը՝ Cyber Security թեմայով

«Խելք» տեխնոլոգիական դպրոցը շարունակում է ընդունել հայտեր նոր՝ հինգերորդ դասընթացի համար, որը նորից փորձելու է հասնել բոլոր այն…
Դիտել

Փոփոխություններ՝ «Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված կարանտին սահմանելու մասին» որոշման մեջ

«Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514-Ն որոշման մեջ փոփոխություններ են կատարվել:…
Դիտել

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ճանապարհատրանսպորտային պատահարի

Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ 11 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ (լուսանկարներ) ՀՀ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share