Ուկրաինայի տարածքը գիշերը ենթարկվել է հարվածների

Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ Օդեսայի և Սումիի մարզերն այս գիշեր ենթարկվել են օդային հարձակման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գերատեսչության առավոտյան տեղեկագրում նշվում է, որ հարձակումն իրականացվել է 33 կամիկաձե ԱԹՍ-ներով, որոնցից 25-ը խոցվել են։

Ուկրաինական կողմի պնդմամբ՝ Ռուսաստանը հարձակում է իրականացրել հյուսիսային, հարավ-արևելյան և հարավային ուղղություններից՝ օգտագործելով 33 իրանական «Շահիդ 136/131» ԱԹՍ-ներ։ Իրանը բազմիցս հերքել է Ռուսաստանին իրանական արտադրության ԱԹՍ-ների տրամադրումն Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ օգտագործելու համար։

«25 «Շահիդ»-ները ոչնչացվել են», – նշել են գերատեսչությունում։

Իր հերթին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն առավոտյան տեղեկագրում հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանն Ուկրաինայի տարածքի վրա է արձակել 10 հրթիռ, իրականացրել է 69 օդային հարված և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից 51 հարված․ ավելի քան 25 բնակավայր հայտնվել է գնդակոծության տակ։

«Ուկրաինայի արևելքում և հարավում օպերատիվ իրավիճակը մնում է բարդ», – գրված է Ուկրաինայի ԶՈւ ԳՇ հաղորդագրությունում։

Իր հերթին Օդեսայի ղեկավարությունը հայտնել է, որ գիշերվա հարձակման հետևանքով վնասվել են քաղաքացիական և նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներ։ Հարձակումը տևել է 3 ժամ, ինչպես սրան նախորդող գիշերը։

Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները հայտնել էին, որ սեպտեմբերի 6-ին Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքի կենտրոնական շուկայի գնդակոծության հետևանքով 17 մարդ է զոհվել, ավելի քան 30 մարդ՝ վիրավորվել։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Թուրքիա

Հաջորդը

Ալբերտ Ազարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում

Առնչվող նյութեր
Դիտել

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը Ռիշի Սունակն է

Միացյալ Թագավորության ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը կգլխավորի իշխող Պահպանողական կուսակցությունը և կստանձի երկրի վարչապետի պաշտոնը։ Ներկուսակցական պայքարում…
Դիտել

Բաքուն մտադիր է թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետների միջազգային խմբի այցը Լեռնային Ղարաբաղ․ Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը CBC News-ին տված հարցազրույցում ասել է, որ…
Դիտել

Հռոմի պապն աղոթել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համար

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա իր ուղերձի ընթացքում աղոթել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած մարտերի զոհերի համար՝…
Դիտել

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լաչինի հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share