Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Թուրքիա

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Թուրքիա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակներում սեպտեմբերի 8-ին արտագնա հանդիպում կանցկացնի Թուրքիայի հավաքականի հետ։

Խաղը կկայանա Էսքիշեհիր քաղաքի «Աթաթուրք» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։

Երևանում կայացած խաղում Հայաստանի հավաքականը 1-2 հաշվով զիջել էր Թուրքիայի հավաքականին։

Հայաստանի ազգային հավաքականը որակավորման փուլի շրջանակներում անցկացրած երեք խաղերից հետո 6 միավորով զբաղեցնում է D խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Աղյուսակը 9 միավորով գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որը 4 խաղ է անցկացրել։ Երրորդ հորիզոնականում 4 միավորով Խորվաթիայի հավաքականն է, որն անցկացրել է երկու հանդիպում։ Չոչրդ հանդիպում անցկացրած Ուելսի հավաքականը 4 միավորով զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը։ Աղյուսակը եզրափակում է Լատվիայի հավաքականը, որը անցկացրած երեք խաղերից հետո միավոր չունի։

Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 11-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Խորվաթիայի հավաքականին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 8-ը ներառյալ Հայաստանում կհայտարարվեն վարժական հավաքներ

Հաջորդը

Ուկրաինայի տարածքը գիշերը ենթարկվել է հարվածների

Առնչվող նյութեր
Դիտել

«Արարատ-Արմենիան» նոր հարձակվող ունի

Երևանի «Արարատ-Արմենիա» ակումբին է միացել 24-ամյա նիգերիացի հարձակվող Թաոֆիք Ջիբրիլը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:Նիգերիացի ֆուտբոլիստն…
Դիտել

ՀՖՖ-ն շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանին ծննդյան 96-ամյակի առթիվ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին ծննդյան 96-ամյակի առթիվ: Ուղերձում ասվում…
Դիտել

Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում կանցկացնի

ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ հունիսի 9-ին՝ ժամը 17:30-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումը, որին…
Դիտել

«Միլանը» տրանսֆերային առաջարկ է պատրաստում Սպերցյանի համար. La Gazzetta dello Sport

Իտալական La Gazzetta dello Sport պարբերականը գրում է, որ Խվիչա Կվարացխելիան իր հրաշալի խաղով Եվրոպական գրանդների սկաուտների ուշադրությունը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share