ՊԵԿ-ն ու Զարգացման ֆրանսիական գործակալությունը գործակցելու են

Հայաստանի կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2018թ-ին ստորագրված դրամաշնորհային  համաձայնագրով մեկնարկել է գործակցություն՝ հարկային բարեփոխումներին աջակցման նպատակով։  Հաջորդ տարի «Էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպության և Պետական եկամուտների կոմիտեի միջև կնքվել է պայմանագիր, որով սկիզբ է դրվել տեխնիկական աջակցության ծրագրին։ «Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի նպատակն է օժանդակել ՊԵԿ-ին 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի իրականացման գործում։

Տեխնիկական աջակցության ծրագիրը կենտրոնացած է մի քանի բաղադրիչների վրա.

1. աջակցել Պետական ​​եկամուտների կոմիտեին` ավելի լավ պատկերացում կազմելու Հայաստանի ոչ ֆորմալ տնտեսության մասին՝ գնահատելով հարկային ճեղքը։

2․ Օժանդակել Պետական ​​եկամուտների կոմիտեին ներքին և արտաքին տեղեկատվության մոբիլիզացման ու վերլուծության գործում` ՊԵԿ տվյալների շտեմարանի ընդլայնմամբ և ռիսկերի քարտեզագրման մշակմամբ։ Այս բաղադրիչի շրջանակներում 2020թ-ի փետրվարին ձևավորվել է ֆրանս-հայկական համատեղ 2 աշխատանքային խումբ` «Ռիսկերի վերլուծություն և տվյալների շտեմարանի (datamining) ինտեգրում» և «Միջազգային հարկային կեղծիքի դեմ պայքար»։

«Ռիսկերի վերլուծություն և տվյալների շտեմարանի (datamining) ինտեգրում» աշխատանքային խմբի նպատակն է հզորացնել ՊԵԿ ռիսկերի վերլուծության համակարգը։ Այս շրջանակներում ՊԵԿ-ի գործող համակարգում փորձարկվել են Ֆրանսիայում գործարկվող «Սիրիուս Պրո» համակարգում առկա ռիսկերի վերլուծության միջազգային մի քանի բանաձևեր և արդյունքում հայտնաբերվել են ռիսկային հարկ վճարողներ։

3․ 3-րդ բաղադրիչով նախատեսվել է օժանդակություն Պետական եկամուտների կոմիտեին՝ Հայաստանում շահումով խաղերի ոլորտի վերահսկողությունը կարգավորելու գործում։ Աջակցությունն իր մեջ ներառում է ոլորտի վերլուծություն, խաղատներին համապատասխան լիցենզիաների տրամադրման հարցում օժանդակություն, օպերատորների վերահսկողություն և շուկայի մոնիթորինգ: ՊԵԿ-ի կողմից Հայաստան են հրավիրվել փորձագետներ` վերլուծելու Հայաստանում իրավիճակը և ներկայացնելու ոլորտը կարգավորելու պահանջները: Պայմանագրով նախատեսված 17 ստանդարտ (տեխնիկական առաջարկներ) տրամադրվել է փորձագետների կողմից, որոնք վավերացվել են ՊԵԿ-ի կողմից:

4․  4-րդ բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է ներդնել հարկային կարգապահության ռիսկերի գրանցամատյանի ծրագրային ապահովման համակարգ։

«Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի շրջանակներում Պետական եկամուտների կոմիտեին են ներկայացվել նաև ստուգումների վերաբերյալ Ֆրանսիայում գործող օրենսդրական և ադմինիստրատիվ կարգավորումները, որոնք   ստուգումները Հայաստանում առավել  նպատակային ու  արդյունավետ կդարձնեն։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1517 նոր դեպք

Հաջորդը

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 27-ի գիշերը կնվազի ևս 3-5 աստիճանով

Առնչվող նյութեր
Դիտել

«Մեծ յոթնյակ»-ը մտադիր է ռուսական նավթի գնի վերին շեմ սահմանել

«Մեծ յոթնյակի» երկրները հայտարարել են լայն կոալիցիա ստեղծելու մտադրության մասին ՝ ռուսական նավթի գնի վերին շեմը համատեղ սահմանելու…
Դիտել

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Արարատ Միրզոյանն…
Դիտել

Իսրայելում հրթիռային հարձակման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավորվել

Իսրայելի հարավում հրթիռային հարձակումները շարունակվում են: Վնասվել է Աշկելոնում գտնվող բնակելի շենք: Վեց խաղաղ բնակիչ է տուժել։ Այս…
Դիտել

Բացահայտվել է խոշոր չափով կաշառք տալու եւ ստանալու դեպք

ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից բացահայտվել է կրթության ոլորտում առանձնապես խոշոր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share