ՊԵԿ. թույլատվական փաստաթղթերի ստացումը արագ և հասանելի՝ էլեկտրոնային հարթակում

Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է թույլատվական փաստաթղթերի էլեկտրոնային համակարգ, որի միջոցով արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները կարող են դիմել և ստանալ արտահանման, ներմուծման, ինչպես նաև տարանցման ժամանակ կիրառվող ցանկացած լիցենզիա կամ թույլտվություն բացառապես էլեկտրոնային եղանակով՝ առանց այցելելու որևէ պետական մարմին:

Գործընթացը փուլային եղանակով մեկնարկել է հոկտեմբերի 1-ից: Թույլատվական փաստաթղթերի համակարգը նաև հեշտ կիրառելի է: Դրանից օգտվելու համար նախապես գրանցվելու և օգտանուն ստանալու անհրաժեշտություն չկա, փաստում են Պետական եկամուտների կոմիտեի մասնագետները:

Պարզապես,տնտեսվարողն իր գրասենյակից նույնականացման քարտով մուտք է գործում համակարգ և պետական մյուս մարմինների տվյալների շտեմարանում ավտոմատ ճշգրտվում են համապատասխան տվյալները: Մասնավորապես՝ իդենտիֆիկացնում է քարտատիրոջը, ինքնաշխատեղանակով բեռնում այլ համակարգերում հասանելի տվյալները՝ անուն, ազգանուն, ընկերության ՀՎՀՀ, հասցե և այլն,ու տրամադրվում են համապատասխան լիազորություններ:

Համակարգը միաժամանակ բազմաճյուղ ինտեգրացիա է ապահովում նաև մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի հետ, որից օգտվողները ավտոմատ կստանան նույն լիազորությունները նաև թույլատվական փաստաթղթերի համակարգում, և հակառակը: Կցված ևարխիվացված բոլոր փաստաթղթերը ևս հասանելի կլինեն: Հնարավորություն ընձեռվել նաև փաստաթղթերի համակարգից ձևավորել մաքսային հայտարարագիր, իսկ մաքսային հայտարարագրից՝ թույլատվական փաստաթուղթ:

Արդյունքում հայտատուի լրացրած բոլոր տվյալները մեկ համակարգից ավտոմատ կտեղափոխվեն մյուս համակարգ:

Փաստաթղթերի համակարգը հասանելի է «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհանի» trade.gov.am հարթակում:

Ամբողջական ներդրման արդյունքում համակարգին միացված կլինեն թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված շուրջ 20 պետական գերատեսչություն և կազմակերպություն:

Համակարգը նախագծվել և իրականացվել է միջազգային լավագույն փորձի հիման վրա. մեկտեղվել են ԵԱՏՄ, ԵՄ տվյալների մոդելները, ինչի շնորհիվ, գործնականում այն կարող է համադրվել ցանկացած այլ համակարգի հետ՝ երկրի ներսում, ԵՄ կամ ԵԱՏՄ երկրներում: Նորաստեղծ համակարգը ՀՀ պետական կառավարման թվայնացման ոլորտում նախադեպը չունի շահառուների լայն շրջանակով և թվայնացվող տվյալների ծավալով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 399 նոր դեպք

Հաջորդը

Սամվել Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվելու են հետաքննության․ Գոռ Աբրահամյան

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել` ԼՂ-ում հրադադարի մեկ տարվա կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հայտարարության մեկ տարվան։ «Այս շաբաթ…
Դիտել

Կրեմլը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը՝ ՀԱՊԿ զորավարժությունների վերաբերյալ

ՀԱՊԿ-ը Երևանից տեղեկատվություն է ստացել Հայաստանում զորավարժությունների աննպատակահարմարության մասին և մշակում է դրանք այլ վայրում անցկացնելու հնարավորությունը։ Այս…
Դիտել

ԱԱԾ-ն նախատեսում է սահմանապահ  ծառայություն իրականացնող պայմանագրայինների աշխատավարձը բարձրացնել

ԱԱԾ-ն նախատեսում է սահմանապահ  ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայողների աշխատավարձը բարձրացնել՝ հասցնելով մոտ 210-220 հազար դրամի: Այս մասին ասացԱզգային…
Դիտել

Ֆինանսների նախարարության, ԵԱԶԲ եւ АКРА-ի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Ֆինանսների նախարարության, Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) եւ Վերլուծական վարկային վարկանիշային գործակալության (АКРА) միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share