ՊԵԿ-ը կանխել է չհայտարարագրված էլեկտրական սարքերի, մարզական կոշիկների ու հրավառության պարագաների տեղափոխման փորձը

ԵԱՏՄ անդամ երկրից ներմուծված ապրանքների մաքսային հսկողության արդյունքում բացահայտվել է  մաքսային կանոնների խախտման նոր դեպք:

Օրերս ՌԴ-ից ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժին  ժամանած  բեռնատարի վարորդը` ՀՀ քաղաքացի Հ. Ի.-ն, ներկայացրել է ՌԴ Վերին Լարս անցակետում լրացված տարանցման հայտարարագիրը և ուղեկցող փաստաթղթերը։ Մեքենայի կշռման արդյունքում հայտանբերվել է ապրանքի շուրջ 600 կգ քաշի տարբերություն։ Մեքենան ուղեկցվել է խորը զննման անգար, որտեղ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ համատեղ ենթարկվել է մաքսային զննման։ Արդյունքում պարզվել է, որ հայտարարագրված 305 կգ էլեկտրասարքավորումների փոխարեն՝ բեռնատարում եղել են 209 կգ էլեկտրասարքավորումներ, իսկ հայտարարագրված 830 կգ տնային իրերի փոխարեն՝ ընդամենը  167 կգ է առկա եղել: Մաքսային զննման արդյունքում պարզվել է, որ վարորդի կողմից չի հայտարարագրվել  2086 զույգ մարզական կոշիկ և 187 կգ  հանդիսությունների համար նախատեսված հրավառության պարագաներ։

Փաստի առթիվ,  Բավրայի մաքսային կետ-բաժնի և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով։ Ապրանքներն ի պահ են վերցվել ՀՀ ՊԵԿ ՀՄՎ Բավրայի մաքսային կետ-բաժնում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իմ ցավակցությունն եմ հայտնում եղբայրական վրաց ժողովրդին. Արարատ Միրզոյան

Հաջորդը

ՀՀ ԶՈՒ սպա Արա Մխիթարյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ գործով 3 անձ սուտ մատնություն է կատարել

Առնչվող նյութեր
Դիտել

Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել. ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում…
Դիտել

Մեկնարկել է՝ «Դպրոցից դեպի տիեզերք» դպրոցական դասախոսություններ ծրագիրը

Մեկնարկել է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և Հայկական աստղագիտական ընկերության կողմից կազմակերպվող դպրոցական աստղագիտական դասախոսությունների 2023թ-ի ծրագիրը, որը կրում է…
Դիտել

Կդադարեցվի տրանսպորտային թունելի երկու ուղղությունների 1-ին երթևեկելի գոտիների երթևեկությունը

Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայիսի 29-ին` առավոտյան ժամը 09:00-ից մինչև 20:00-ն, կսահմանափակվի Խանջյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի…
Դիտել

Հադրութի շրջանում որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել

Արցախի փրկարար ծառայության ջոկատները մարտի 18-ին անհետ կորած և զոհված զինծառայողների որոնողական աշխատանքներ են  իրականացնում Ջրականի (Ջեբրայիլ) շրջանում։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share