Նոյեմբերի 16-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ սեպտեմբերի 22-ից նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում Մամիկոնյանց փողոցի իր բնակարանի ննջասենյակի պահարանից գողացել են 300 Եվրո, 100 000 դրամ, 6500 դոլար և ոսկյա զարդեր:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել է տանտիրոջ 24-ամյա որդին:
24-ամյա երիտասարդը ինքնակամ ներկայացել է Մալաթիայի բաժին և խոստովանել, որ գողությունը կատարել է ինքը: Հայտնել է նաև, որ գողացած ամբողջ գումարը տանուլ է տվել բուքմեյքերական կայքում:
Կատարվում է նախաքննություն:
Առնչվող նյութեր
Արվեստագետ մարդու անկեղծ խոստովանանքը․ Տիգրան Ասատրյան (տեսանյութ)
Արվեստի աշխարհ, ներշնչանք, աստվածատուր շնորհ… Ի՞նչ է արվեստը հենց իր՝ արվեստագետի աչքերով, ինչու՞ է ստեղծագործում արվեստի մարդը, ո՞րն…
Կիևի օդում «Բայրաքթար» է ոչնչացվել
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը Կիևի երկնքում խոցել են «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որը կորցրել է կառավարումը․ հայտնում է…
Հռոմի ստատուտը կներկայացվի ԱԺ նիստի օրակարգ. հանձնաժողովը հավանության արժանացրեց այն
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում միաձայն հավանության արժանացրեց Հռոմի ստատուտը վավերացնելու նախագիծը։ Այն կընդգրկվի հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ լիագումար…
Հայտնի է զորանոցի հրդեհի նախնական պատճառը
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կառավարության նիստում մանրամասներ են հայտնել այս գիշեր…