Քաղաքակիրթ Եվրոպան չի կարող հանդուրժել հերթական զանգվածային ոճրագործության իրականացում. Արարատ Միրզոյան

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների նորանշանակ ԱԳ նախարար Հանկը Բրուինս Սլոթի հետ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հանկը Սլոթեին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ համատեղ նախաձեռնություններով հնարավոր կլինի շարունակել Հայաստանի և Նիդերլանդների միջև ակտիվ քաղաքական երկխոսությունն ու տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, մասնավորապես սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված հերթական լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ խախտելով միջազգային իրավունքի նորմերը և 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությանը:

ԱԳ նախարարն ընդգծել է, որ քաղաքակիրթ Եվրոպան չի կարող հանդուրժել միջազգային հանրության աչքի առջև հերթական զանգվածային ոճրագործության իրականացում՝ վերահաստատելով ուժի կիրառման միջոցով խնդիրները լուծելու ադրբեջանական նկրտումները զսպելու, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցերի հասցեագրման կարևորությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թբիլիսին պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար

Հաջորդը

Կրկժան թաղամասում ռուս խաղաղապահներն են տեղակայված. Տեղեկատվական շտաբ

Առնչվող նյութեր
Դիտել

Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև կառուցողական միջնորդությանը.Զախարովա

«Մոսկվան աջակցում է ցանկացած կառուցողական միջնորդության, որը կհանգեցնի Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը»․ այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում…
Դիտել

Հայկական կողմը հրաժարվեց Բիշքեկի հանդիպումից․ հարց է առաջանում՝ Հայաստանն ուզո՞ւմ է խաղաղություն. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում, ԱՊՀ անդամ երկրների ԱԱԾ և ՆԳՆ պետերի հետ հանդիպմանն, անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին…
Դիտել

Բռնի տեղահանվածներին փոխանցվել է կառավարության խոստացած գումարները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ԼՂ-ից Հայաստանի բռնի տեղահանվածներին փոխանցվել է կառավարության խոստացած 100.000-ական դրամները։ «Քիչ…
Դիտել

Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը. Արցախի ՊԲ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակից՝ Ադրբեջանի ՊՆ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share