Ռուսաստանում տեղի ունեցողը իրենց ներքին գործն է և այս փուլում Հայաստանին չի վերաբերում․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է շաբաթ օրը ՌԴ-ում ռազմական ապստամբության փորձին։ Նրա խոսքով, Ռուսաստանում «Վագների» շուրջը տեղի ունեցողը իրենց ներքին գործն է և այս փուլում Հայաստանին չի վերաբերում։ 

Սիմոնյանը չբացառեց, որ եթե իրադարձությունները շարունակվեն, ապա դրանք կարող են բացասաբար անդրադառնալ տարածաշրջանի վրա. «Բնական է՝ բացասական անդրադարձ կլինի, որովհետև աշխարհի յուրաքանչյուր կետում անհանգիստ իրադարձությունները, հեղափոխության և ապստամբության նման իրադարձությունները դրական չեն կարող լինել, էլ չեմ ասում, որ մենք տարբեր ձևերով կապված ենք Ռուսաստանի Դաշնության հետ տարբեր պայմանագրերով»,–ասաց նա։

Նա խաղաղություն մաղթեց ռուս ժողովրդին, լրագրողների հարցադրումներին ի պատասխան շեշտելով, որ չի պատրաստվում մեկնաբանել ՌԴ-ում տեղի ունեցածը, քանի որ դա նրանց ներքին գործն է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փաստաբանները գործադուլ են հայտարարել

Հաջորդը

Հուլիսի 1-ից կգործարկվի միանգամից 9 երթուղի

Առնչվող նյութեր
Դիտել

Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի. ԱՆ

Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի: Կնոջ և պտղի կյանքին վտանգ չի սպառնում: Բժիշկները նրանց առողջական…
Դիտել

ՊԵԿ-ը կանխել է շուրջ 1 միլիոն տուփ ծխախոտի ապօրինի վաճառք

Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից, 2022-2023թթ-ին իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում, բացահայտվել են ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ար. Տոբակո»…
Դիտել

Մալաթիայում մանկական խաղահրապարակը հրզիկել են 14, 15 և 16-ամյա երեք պատանի

Հունվարի 14-ի երեկոյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկից հաղորդում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share