Սամվել Բաբայանի՝ եթերում հնչեցրած հայտարարությունների հիման վրա քրեական գործ է հարուցվել

Քրեական գործ է հարուցվել Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների ու հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա։

Բաբայանը իրավապահներին հորդորել է քրեական գործ բացել Արցախի իշխանությունների դեմ՝ «Լեռնային Ղարաբաղը հանձնելու համար»։

Այս մասին մի քանի լրատվամիջոցների հայտնել են Գլխավոր դատախազությունից, նշելով որ վարույթը նախաձեռնվել է երկու հոդվածներով՝  «Զինվորական պաշտոնեական անփութությունը» (Քրեական օրենսգրքի հոդված 550)՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում հրամանատարի կամ պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, ինչպես նաև «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելը կամ թողնելը» (ՔՕ հոդված 545)՝ առանց մարտի հանգամանքներով հարկադրված լինելու հրամանատարի (պետի) կողմից ամրությունը, մարտական տեխնիկան կամ մարտ վարելու այլ միջոցը հակառակորդին հանձնելը կամ թողնելը։

Գործով մեղադրյալներ այս պահի դրությամբ չկան:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մերձավոր Արևելքի առաջնորդները հակամարտության սրում չեն ցանկանում. Բլինքեն

Հաջորդը

Իմ մանդատի շրջանակում պատրաստ եմ անել առավելագույնը՝ պաշտպանելու լրագրողների անխոչընդոտ աշխատանքը. Անահիտ Մանասյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են անցկացրել Լաչինի միջանցքով

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են անցկացրել Լաչինի միջանցքով։  Նշվում է, որ, ըստ ավելի…
Դիտել

Ուխտավորներն այցելել են Դադիվանք եւ Ամարաս

Հայ ուխտավորներն այցելել են Դադիվանքի հնագույն վանական համալիր՝ ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի ուղեկցությամբ։ Այս մասին հայտնել է…
Դիտել

Ժամը 13:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է․ ՊՆ

Ժամը 11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի հատվածում որոշակի պարբերականությամբ խախտել են հրադադարի ռեժիմը: Ժամը 13:00-ի դրությամբ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share