Սենատորները ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչին հորդորում են ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակման դադարեցումը պահանջող բանաձև

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամի քննարկմանն ընդառաջ ԱՄՆ սենատորները ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդին կոչ են արել «ամուր դիրքորոշում» արտահայտել և ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության վրա՝ Լաչինի միջանցքի շրջափակումը դադարեցնելու ուղղությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և սենատոր Ալեքս Պադիլլան Թոմաս-Գրինֆիլդին ուղղված նամակում հանգամանորեն ներկայացնում են Լաչինի միջանցքի 8-ամսյա շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար լուրջ ճգնաժամը, որն էլ ավելի է վատթարացել հունիսի 15-ից հետո, երբ Ադրբեջանն արգելափակեց կենսական նշանակության մարդասիրական օգնության մատակարարումները։

«Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան այնտեղ դարերով բնակվող հայ համայնքի էթնիկ զտման փորձ», – գրել են սենատորները՝ վկայակոչելով նաև Միջազգային քրեական դատարանի նախկին դատավոր Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը, որը նշել էր՝ «կա ողջամիտ հիմք՝ ենթադրելու, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում»:

Ռոբերտ Մենենդեսը և Ալեքս Պադիլլան նաև ողջունում են այն, որ ԱՄՆ-ն աջակցել է Անվտանգության խորհրդի նիստ գումարելու կոչին։

«Որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ 2023 թ․ օգոստոսի նախագահող, մենք Ձեզ խնդրում ենք աշխատել ՄԱԿ-ի ԱԽ բոլոր անդամների հետ և ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության վրա՝ վերացնելու շրջափակումը, ինչպես նաև կանխել այն, ինչը, ելնելով փաստերից, իրենից ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելու համակարգված ջանքեր։ Մենք, մասնավորապես, Ձեզ հորդորում ենք ներկայացնել բանաձև, որը կոչ կանի անհապաղ վերջ դնել շրջափակմանը և թույլ տալ տարածաշրջան մարդասիրական օգնության մուտքը», – եզրափակել են նամակի հեղինակները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է հրատապությունը՝ րոպե առաջ կանգնեցնելու մարդասիրական աղետի անդառնալի և սաստկացող զարգացումները

Հաջորդը

Արցախում խաղաղապահներն ուժ գործադրելով բացել են ռազմաբազայի մուտքը․ (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախ ուղևորվող բեռնատարներն առայժմ Կոռնիձորի սահմանային հատվածում կմնան

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը նշել է, որ դեպի Լեռնային Ղարաբաղ ուղևորվող հումանիտար…
Դիտել

«Հարավային Կովկասում ԵՄ-ի ակտիվությունը որոշվում է աշխարհաքաղաքական ամբիցիաներով». Զախարովա

«Մոսկվան շարունակում է առարկայական աշխատանքներ տանել՝ եռակողմ աշխատանքային խմբի միջոցով Բաքվի և Երևանի հետ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների…
Դիտել

Դեսպան Լիլիթ Մակունցը հանիպել է ԱՄՆ կոնգրեսական Թեդ Դոյչի հետ

Մայիսի 10-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական…
Դիտել

Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում Հայաստանում և ինչու են այդ գործընթացները ցնցումներ առաջացնում։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share