Թուրքիան պատրաստ է հյուրընկալել «3+3» հանդիպումը

Թուրքիան շահագրգռված է տարածաշրջանային «3+3» հարթակի ակտիվացմամբ և բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունն այս ձևաչափով գագաթնաժողով անցկացնելու համար․ РИА Новости-ին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։

«3+3» հարթակը ենթադրում է համագործակցություն Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև։ 2022թ․ դեկտեմբերին Մոսկվայում տեղի ունեցավ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի փոխարտգործնախարարների և Իրանի արտգործնախարարության գլխավոր տնօրենի համանախագահությամբ։  Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել էր, որ Թբիլիսին հրաժարվում է մասնակցել այդ ձևաչափին։ 

Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հեռախոսազրույցների ընթացքում հետաքրքրություն են հայտնել 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակի աշխատանքի ակտիվացման հարցում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է Ղարաբաղում իրենց զոհերի թիվը

Հաջորդը

Գանձասարում այժմ գտնվում են միայն ձեռագրերի կրկնօրինակները. Մատենադարան

Առնչվող նյութեր
Դիտել

Բայդենը մտադիր է 1 միլիարդ դոլարի օգնություն տրամադրել Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհայտարարի, որ Միացյալ Նահանգները 1 միլիարդ դոլարի պարենային օգնություն է տրամադրում Մերձավոր Արևելքին և…
Դիտել

Ավագանու անդամներին մանդատից զրկելու նախագիծն արժանացավ դրական եզրակացության

Երևանի ավագանու իրավական հարցերով մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ընդդիմադիր անդամներին մանդատազրկելու նախագծերին։  Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության…
Դիտել

Ռուսաստանը բաց Է մնում Ուկրաինայի հետ բանակցությունների համար. Պեսկով

Ռուսաստանը բաց Է մնում Ուկրաինայի հետ բանակցությունների համար, բայց ներկայում դրանք շարունակելու հնարավորություններ չկան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում…
Դիտել

«Մայր Հայաստան» շարժումը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին

«Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին. Հայտարարել է շարժման նախաձեռնող խմբի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share