Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գերմանահայ համայնքի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայում Հայաստանի դեսպանատանը հանդիպել է տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային իրողությունների և ղարաբաղյան հիմնախնդիրի ներկայիս ընդհանուր իրավիճակի վերաբերյալ:

Նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման և հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական գիծ:

Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է ներհայաստանյան հասարակական քաղաքական զարգացումներին, Հայաստանի տնտեսական կյանքում նկատելի աշխուժությանն ու այս ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

Հանդիպմանը նախագահն անմիջական մթնոլորտում զրուցել է ներկաների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեր հավաքականը կարևոր հաղթանակ տարավ

Հաջորդը

Հայ Ժողովուրդը պտի ծախված և ճարպակալած գեներալներին մոռանա․ Լևոն Շիրինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Սա պայքար է սեփական հողի վրա ապրելու իրավունքի համար. ԱՀ պետնախարար

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը շեշտում է՝ Լաչինի արգելափակման պայմաններում արցախցիների պայքարը ոչ թե պարզապես շրջափակման դեմ պայքար…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը սենատոր Բոբ Մենենդեսի հետ

Մայիսի 5-ին ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների…
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ

Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մամուլի ազատության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share