Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ֆրանսիայի Ազգային տոնը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«1789 թվականի հուլիսի 14-ին Ֆրանսիայի ժողովրդի ուղենշած ազատության, հավասարության և եղբայրության գաղափարները դարձել են համամարդկային արժեքներ, որոնք ոգեշնչել են նաև հայ ժողովրդին` ժողովրդավարության և իրավունքների գերակայության ճանապարհով առաջ շարժվելու համար:

Այդ արժեքներին նվիրվածության և մեր ժողովուրդներին միավորող բազմադարյա ամուր բարեկամության վրա են հիմնված Հայաստանի և Ֆրանսիայի միջև շարունակաբար ընդլայնվող առանձնաշնորհյալ հարաբերությունները և արդյունավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում։

Օգտվելով առիթից՝ իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում մեր հայրենիքի և ժողովրդի համար մարտահրավերներով լի այս դժվարին ժամանակաշրջանում Ձեր առաջնորդությամբ Ֆրանսիայի հասարակության կողմից հայ ժողովրդին ցուցաբերվող բացառիկ համերաշխության և մշտապես մեր կողքին լինելու համար։

Հայաստանը մեծապես արժևորում է Ձեր անձնական հանձնառությունն ու հետևողական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի լուծմանը, իր պատմական բնօրրանում հայ ժողովրդի անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի երաշխավորմանն ու մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»։  

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի նախագահը տվել է ռեսուրսների վերաբաշխման, ներքին և արտաքին անվտանգային խնդիրների լուծման հանձնարարականներ

Հաջորդը

Հայաստանը բարձր է գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի հոգևոր առաջնորդը մեղադրել է Գարեգին Բ կաթողիկոսին

Ադրբեջանի և, միաժամանակ, Կովկասի մահմեդականների առաջնորդ, ազգությամբ թալիշ Ալլահշուքյուր Փաշազադեն մեկնաբանել է Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ, ամենայն հայոց…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share