«Վարդավառի» տոնին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի այցելությունների համար

Հուլիսի 16-ին՝ «Վարդավառի» տոնին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի այցելությունների համար
Հաշվի առնելով հանրապետության տարածքում բարձր կարգի հրդեհավտանգ ժամանակահատվածը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 16-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար:

Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝
– պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում,
– խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով,
– տարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը,
– ցուցաբերել զգուշավորություն և զգոնություն:

Խնդրում ենք լինել ավելի ուշադիր, աջակցել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությանը` պահպանության աշխատանքների իրականացման գործում անտառային հրդեհներից և արգելոցային ռեժիմի այլ խախտումներից խուսափելու համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նախարար Գրիգոր Մինասյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին. քննարկվել է հայ-ֆրանսիական իրավական ոլորտի օրակարգը

Հաջորդը

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալին

Առնչվող նյութեր
Դիտել

Պայմանավորված առողջական վիճակով, անկարելի է Պարգև Սրբազանի ապահով վերադարձը հայրենիք. Տեր Եսայի քահանա

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն արձագանքել է Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև Սրբազանի վերաբերյալ…
Դիտել

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Հունիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում…
Դիտել

Մոլդովան կարող է ԵՄ անդամ դառնալ մինչև 2030 թվականը

Մոլդովան կարող է Եվրամիության անդամ դառնալ մինչև 2030 թվականը. չորեքշաբթի օրը նման կարծիք է հայտնել հանրապետության նախագահ Մայա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share