ԱԱՀ-ի հետվերադարձի գործընթացում լինում են խարդախություններ. վարչապետը հայտնեց՝ կան կալանավորվածներ

Ավելացված արժեքի հարկի հետվերադարձի գործընթացում տեղի են ունենում խարդախություններ, այս առիթով կան քրեական գործեր, նույնիսկ կալանավորված անձինք, մեծ չափերի գումար արդեն վերականգնվել է պետական բյուջե: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը շատ ողջունելի համարեց ավելացված արժեքի հարկի վերադարձի գործընթացը՝ դա համարելով մեծ առաջընթաց տնտեսավարողների հետ փոխհարաբերություններում: Ըստ պատգմավորի՝ դա էապես խթանում է տնտեսավարողների մոտ շրջանառու միջոցների ավելացումը: «Սակայն ունեմ մտահոգություններ օրինականության հետ կապված: Ձևավորվել է խարդախների մի խումբ, որը զբաղված է ավելացված արժեքի հարկի վերադարձի խարդախությամբ: Գործընթացներն իրականացվում են՝ խախտելով ընթացակագրեր: Դրանով էական վնաս է հասցվում ՀՀ պետբյուջեին»,-ասաց պատգամավորը:

Վարչապետը համաձայնեց Արսենյանի հետ՝ այդ խնդիրը կա: 

«Ձեր նշած դեպքերի նման դեպքերով ունենք քրեական գործեր, ունենք նույնիսկ կալանավորված անձինք, ունենք նաև արդեն մեծ չափերի վերականգնում պետական բյուջե, ունենք նաև այդ շղթաների բացահայտում և դրանց աշխատանքի խափանում, նաև օրենսդրական որոշակի փոփոխություններ անելու նախաձեռնություն, որ այդ շղթաները չկարողանան օրինականության պատրանքի ներքո գործել»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ հաճախ կառավարության աջակցող ծրագրերից օգտվելու համար խարդախությունների են դիմում, կեղծ թղթեր են ձեռք բերում՝ օրինակ հետվճար ստանալու համար: «Ստանալը ստանում են, բայց երկար չեն գնա դրանով, դրա վերջը քրեակատարողական հիմնարկն է»,-նշեց վարչապետը:

Փաշինյանը հայտնեց՝ նկատում են նաև պետական մարմինների կողմից աշխատանքի թերացումներ՝ որոշ դեպքերում դիտավորյալ, որոշ դեպքերում՝ անփութությամբ, հետևությունները պետք է անպայման արվեն: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իմ տպավորությամբ՝ որոշակի առաջընթաց կա. Արարատ Միրզոյանը՝ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին

Հաջորդը

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները կայցելեն Երասխ

Առնչվող նյութեր
Դիտել

Սահմանվել է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգ. Տիգրան Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքում գրել է, որ հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորումը գլխավոր առաջնահերթություններից է: «Կառավարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի…
Դիտել

Տարածքն ազատվել է չիչխանի մացառներից և մանր թփերից, որևէ ծառ չի հատվել․ՇՄՆ

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պարզաբանումը․ Ի պատասխան համացանցում տարածված ««Սևան» ազգային պարկի տարածքում, Սևան-Գավառ մայրուղու սկզբնամասում մոտ 1,5…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share