Ադրբեջանական զինծառայողն ինքնաձիգը պարզել է մեր ուղղությամբ․Արման Թաթոյան

Անցյալ շաբաթ ինքներս համոզվեցինք, որ ադրբեջանական զինծառայողների ներկայությունը ՀՀ Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին մարդկանց առաջնահերթ կյանքի ու ազատ տեղաշարժման իրավունքների խախտում է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Մասնավորապես, Սյունիքի մարզի Կապան, Տեղ համայնքներ, գյուղեր այցերից վերադարձի M2 միջպետական ճանապարհին փորձնական 1-2 րոպեով կանգնեցինք այն հատվածներում, որտեղ ադրբեջանական զինված ուժերն են տեղակայված:

Փորձում էինք հասկանալ, թե ինչ տեղի կունենա, եթե ինչ-որ օբյեկտիվ պատճառով, ասենք, մեքենայի անսարքության կամ ուղևորի ինքնազգացողությունը վատանալու պատճառով քաղաքացիական մեքենա կանգնի այդ հատվածում: Մենք ինքներս, իհարկե, քաղաքացիական մեքենաներով էինք:

Այս լուսանկարում Գորիսի Շուռնուխ և Կապանի Դավիթ Բեկ գյուղերի միջև ճանապարհի հատվածն, որը ցույց է տալիս ադրբեջանական տեղակայումներից մեկը: Մեր կանգնելուն պես ադրբեջանական զինված ծառայողը նկատեց մեզ, անմիջապես մտավ շինություն (տնակ) և ինքնաձիգը ձեռքին դուրս եկավ ու այն պարզեց մեր ուղղությամբ:

Մեկ այլ տեղում 1-2 րոպե կանգնելուց հետո ադրբեջանական զինծառայողները զինված սկսեցին անհանգիստ շարժումներ անել՝ հեռադիտակով հետևելով մեզ, ապա սկսեցին սուլոցներ արձակել ու ինչ-որ գոռգոռցներ։

Մենք սեփական փորձով համոզվեցինք, որ ադրբեջանական զինված ծառայողների ինքնին ներկայությունը Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի, ազատ տեղաշարժման ու այլ կենսական իրավունքների խախտում է: Այս հիմնավորումները համապատասխան ապացույցներով կդրվեն անվտանգության գոտու հայեցակարգի հիմքում կներառվեն ու նույնպես կուղարկվեն միջազգային համապատասխան կառույցներին»,-ֆեյսբուքում գրել է Արման Թաթոյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տավուշի մարզից բնակչության տարահանում նախատեսված չէ. Տավուշի մարզպետարան

Հաջորդը

Երեք զինծառայողների սպանության գործով ձերբակալվել է նաև դիրքի ավագը

Առնչվող նյութեր
Դիտել

Նոր ծնված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխան ամսական 50 հազար դրամ կստանա

Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ կնշանակվի դրամական աջակցություն՝ ամսական 50000 դրամի չափով, մինչև երեխայի 6…
Դիտել

Վստա՛հ եղեք, կառավարությունը յուրաքանչյուրիդ կողքին է. Վահրամ Դումանյան

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի  օրվա կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «Սիրելի՛ ուսուցիչներ, Խոնարհումով…
Դիտել

Դաշնային խորհուրդը Բաքվի և Երևանի հետ միջխորհրդարանական շփումների շուրջ խորհրդակցություններ է սկսել

Դաշնային խորհուրդը խորհրդակցություններ է սկսել Ադրբեջանի և Հայաստանի հետ եռակողմ միջխորհրդարանական շփումներ սկսելու համար՝ կողմերի միջև վստահություն ստեղծելու…
Դիտել

Ադրբեջանի արտգործնախարարը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով գտնվում է Բրյուսելում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share