Ադրբեջանական կողմի հետ բանակցություններ կվարի Վիտալի Բալասանյանը

Գազամատակարարման վերականգնման ուղղությամբ, ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ, ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«ԱՀ Կառավարությունը հետամուտ է հումանիտար այդ կարևորագույն խնդիրն օր առաջ լուծելուն և հավաստիացնում ենք, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները նաև դիվանագիտական հարթակում, որոնք, բնականաբար, հրապարակայնացման ենթակա չեն:

Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի հարուցած խնդիրների լուծման նպատակով ԱՀ նախագահի հրամանագրով ռուս խաղաղապահ զորակազմի հետ աշխատելու և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորությունը վերապահված է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին:

Միևնույն ժամանակ հորդորում ենք հանրային և քաղաքական գործիչներին պահպանել զսպվածություն, զերծ մնալ մանիպուլյատիվ գործողություններից ու հայտարարություններից», -նշված է հաղորդագրությունում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեզ հարկավոր են մտածողության նոր բանաձևեր. ՀՀ վարչապետ

Հաջորդը

Եկեղեցին ընդունելի չի համարում Քրիստոսի արձանի տեղադրումը

Առնչվող նյութեր
Դիտել

Պետք է գիտակցել, որ կարգավորումներն ունեն կարևոր նպատակ՝ կանխել ապօրինի ձկնորսությունը․ՇՄՆ

Պետք է հարգել արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակների և ժամկետների վերաբերյալ Կառավարության որոշումը, որը հիմնված է Գիտությունների ազգային ակադեմիայի…
Դիտել

Ինչո՞ւ է պարեկային ծառայության մեքենաների վրա գրված POLICE/PATROL

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուսատն Բադասյանը բացատրել է, թե ինչու է նորաստեղծ պարեկային ծառայության մեքենաների վրա բացի հայերեն՝ «Պարեկային…
Դիտել

Հայկական կողմը խնդրել է հետաձգել ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը. ԱԳՆ

Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share