Ադրբեջանը սպանել է գերության մեջ հայտնված Դավիթ Գիշյանին. զինծառայողի սպանության դեպքով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ

Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և սպանել գերության մեջ հայտնված զինվորին: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակը լրատվամիջոցներին հայտնել է, որ Դավիթ Գիշյանի սպանության դեպքով արդեն դիմել են Եվրոպական դատարան:

Հիշեցնենք, որ տղայի գերության մեջ հայտնվելու տեսանյութը հրապարկել էին ադրբեջանական տելեգրամ ալիքները, որտեղ ուսի շրջանում վիրավորում ստացած զինվորին իբրև օգնություն էին ցուցաբերում:

«Դավիթ Գիշյանը փաստացի սպանվել է գերության մեջ: Այսօր արդեն տեղեկացրել ենք ՄԻԵԴ, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը: Դիմել ենք նաև 3-ր հոդվածով, դա պաշտպանում է անձին խոշտանգումներից ու  նվաստացուցիչ վերաբերմունքից:

Ստացվում է, որ Ադրբեջանը խախտել է նշված հոդվածները: Պահանջում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ արագ կիրառվի հրատապ միջոցը: Այսինքն՝ եթե Եվրոպական դատարանն Ադրբեջանին ժամանակ էր տրամադրել մինչև սեպտեմբերի 22-ը՝ ինֆորմացիա տրամադրելու գերիների գտնվելու վայրի մասին, բժշկական տեղեկանքներ տրամադրեր, եթե այդպիսիք կան, և մնացած կետերը լրացվեին, հիմա պահանջում ենք, որ արագ կիրառվի հրատապ միջոց:

Տեղեկությունն ուղարկվելու է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան նամակի տեսքով: Ընթացքի մասին կտեղեկացնենք»,- ասել է Հասմիկ Սամվելյանը: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կրեմլը մեկնաբանել է Փելոսիի այցը Հայաստան

Հաջորդը

Վթարի է ենթարկվել Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը. 10 քաղաքացի է հոսպիտալացվել . ԱԻՆ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀԾԿՀ պարզաբանումը բնական գազի սակագների վերաբերյալ

Սույն թվականի հունվարի 13-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի…
Դիտել

Պետք է փորձենք նոր աչքերով նայել մեր աշխատանքին․ ՏԿԵ նախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է Սյունիքի մարզ, Սիսիանի քաղաքապետարանում աշխատակազմին, համայնքի ավագանուն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share