Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում հայտնաբերվել է եւս մեկ աճյուն

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում:

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ փրկարարները հայտնաբերել ու տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից պահեստազորային, կամավորական) աճյուն: Նրա ինքությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1711 աճյուն: Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երեւանում ավելացել է հանցագործությունների թիվը

Հաջորդը

ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված հռչակագիրը

Առնչվող նյութեր
Դիտել

Սեպտեմբերի 1-ից թոշակներն ու նպաստները ավելանում են 3000 դրամով

Սեպտեմբերի 1-ից 3000 դրամով բարձրացվել է կենսաթոշակներն ու նպաստները։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրեց,…
Դիտել

Արայիկ Հարությունյանը ՀՀ նախագահին է ներկայացրել Արցախում տիրող ընդհանուր իրադրությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի…
Դիտել

Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 357 նոր դեպք

Օգոստոսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 235 171 դեպք, որոնցից 223 070-ն` առողջացած, 4713-ը`…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share