Ադրբեջանի նպատակն է ցույց տալ, թե իբր հայկական կողմը ագրեսիվ գործողությունների միտում ունի. Պապիկյան

Ադրբեջանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում մշտապես կեղծ տեղեկատվություն տարածելով՝ հենք է ստեղծում, որ կարողանա իր սադրիչ գործողությունները ներկայացնել իբրև հայկական կողմի նախահարձակ գործողություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի պաշպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին: 

«Ադրբեջանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում մշտապես կեղծ տեղեկատվություն տարածելով՝ հենք է ստեղծում, որ կարողանա իր իսկ կողմից սադրիչ գործողությունները ներկայացնել իբրև հայկական կողմի նախահարձակ գործողություններ»,-ասաց նախարարը:

 Նա հիշեցրեց՝ ՊՆ-ն մշտապես հանդես է գալիս պատշաճ հաղորդագրություններով, այն, ինչ տեղի է ունենում սահմանին, ներկայացնում է  հանրությանը: 

«Այս ամենի պատճառն իհարկե ադրբեջանական կողմի նպատակներն են՝ ի ցույց դնելու, որ հայկական կողմը որոշակի ագրեսիվ գործողությունների միտում ունի: Նման բան չկա, հայկական կողմը մեր իսկ հնչեցրած բոլոր հայտարարություններին համապատասխան, բանակցությունների սեղանի շուրջ շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը՝ իհարկե նաև պաշտպանելով մեր երկրի սուվերեն տարածքը»,-ասաց Պապիկյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պուտինը փոխել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանին

Հաջորդը

Կաթնամթերք արտադրող մի շարք ընկերությունների արտադրանքի արտահանումը ՌԴ թույլատրվել է

Առնչվող նյութեր
Դիտել

Հայկական Կարմիր խաչի ընկերության արձագանքը Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության հայտարարությանը

Հայկական Կարմիր խաչի ընկերության արձագանքը ս․թ․ օգոստոսի 22-ին Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության հայտարարությանը «Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը խախտում…
Դիտել

Ֆինլանդիայում ամերիկյան ուժեր կտեղակայվեն

ՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտտի Հյակկյանենը պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, որի…
Դիտել

Տոյվո Կլաարը ողջունել է 5 հայ ռազմագերիների ազատ արձակումը

Եվրամիության՝ Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամային հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է Ադրբեջանում պահվող հինգ հայ ռազմագերիների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share