Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է ՌԴ ՊՆ հայտարարությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է ՌԴ ՊՆ-ի տարածած հայտարարությունը, ըստ որի՝ բանակցություններից հետո ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումները Փառուխ գյուղի շրջակայքից:

«Ադրբեջանական բանակի զորքերի դուրսբերման մասին տեղեկատվությունն այդ դիրքերից չի համապատասխանում իրականությանը։ Մեր բանակն ամբողջությամբ վերահսկում է օպերատիվ իրավիճակը»,- նշված է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունում:

Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է համարել նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, ըստ որի՝ հրադադարը խախտել է ադրբեջանակն կողմը:

«Ցանկանում ենք եւս մեկ անգամ հիշեցնել, որ Ադրբեջանում «Լեռնային Ղարաբաղ» անվանումով վարչատարածքային միավոր չկա: ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարություններում այս տերմինի օգտագործումը անհարգալից վերաբերմունք է միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ճանաչված և ընդունված Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»,- նշել են Ադրբեջանի ՊՆ-ից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանական կողմը հեռացրել է իր ստորաբաժանումները Փառուխ գյուղից. ՌԴ ՊՆ

Հաջորդը

Արցախին վերաբերող սկզբունքային բոլոր հարցերը որոշվում են Արցախի Անվտանգության խորհրդում. Արթուր Թովմասյան

Առնչվող նյութեր
Դիտել

Արդեն 9 ժամ է, ինչ խաղաղ բնակիչները հայտնվել են մեկուսացման մեջ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակված է ադրբեջանական իշխանությունների կազմակերպմամբ․ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/-ի ուսումնասիրության արդյունքներ…
Դիտել

Արման Թաթոյանը զգուշացնում է որոշ պաշտոնյաների ու հանրային գործիչների

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել. «Որոշ պաշտոնյաներ ու հանրային գործիչներ վերջին օրերին ՀՀ սահմանների…
Դիտել

Թշնամու ԱԹՍ-ի մուտքը ՀՀ տարածք կասեցվել է

Պաշտպանության նախարարության տեղեկացմամբ օգոստոսի 4-ին, ժամը 11։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-ի՝ ՀՀ օդային…
Դիտել

Արցախից 10 բուժառու տեղափոխվել է Հայաստան

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառու ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share