Ազնվացեղ եղջերուին հանդիպելու հավանական տարածքներում ճանապարհային նշաններ կտեղադրվեն

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ ի պատասխան փետրվարի 16-ին համացանցում հայտնված տեսանյութերի և լուսանկարների, որտեղ երևում է կովկասյան ազնվացեղ եղջերուների զբոսանքը Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող ճանապարհին՝ Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF – Հայաստան) տեղեկացնում է, որ առաջիկայում կսկսվեն ազնվացեղ եղջերուի մասին նախազգուշացնող ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքները համապատասխան ճանապարհահատվածներում։

Դեպքի հետ կապված` Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF-Հայաստան) Դիլիջանի համայնքապետարանի և «Դիլիջան» ազգային պարկի հետ նախաձեռնել է քննարկում։ Վերջինիս արդյունքում հստակեցվել է, որ կա անհրաժեշտություն վարորդներին նախազգուշացնելու կենդանիների առնչման հնարավոր վտանգի մասին և որոշվել, որ շուտով կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշանները։

Մինչ նշանների և ցուցանակների տեղադրման աշխատանքների ավարտը հորդորում ենք երթևեկելիս լինել զգոն և ուշադիր, քանի որ եղջերուները կարող են կրկին հայտնվել ճանապարհին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բազմամարդ Չարբախն առանց տրանսպորտի

Հաջորդը

ԱՄՆ-ը ստեղծել է կոալիցիա՝ օգնելու պաշտպանել Ուկրաինան. Բայդեն

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանական կողմը ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ 

Արցախի ՊԲ-ից տեղեկացնում են, որ մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը`…
Դիտել

Կկառուցվի Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհահատվածը. փոխվարչապետ

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 2024թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձել է ԵԱՏՄ անդամ պետությունների, ինչպես նաև երրորդ երկրների…
Դիտել

ՀՀ ԶՈւ-երի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ ընդունելություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը

Փետրվարի 9-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում կազմակերպվել է ընդունելություն՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին հայտնում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share