ԱԺ-ն ընդունեց ընդդիմադիր պատգամավորի ներկայացրած նախագիծը

Ազգային ժողովը ընդունեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով խստացվում են պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման կանոնների խախտման համար տույժերի չափերը: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնների խախտման հոդվածով ամրագրված նվազագույն աշխատավարձի 50-80-ապատիկի վարչական տույժը պատգամավորն առաջարկում է փոխարինել 100-150-ապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ տուգանքը սահմանել՝ 300-350-ապատիկի չափով: Իսկ 6 ամսվա ընթացքում խախտումը կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 400-ապատիկի չափով:

Նախագիծն ԱԺ հունիսի 14-ի նիստում ընդունվեց 91 կողմ, 6 ձեռնպահ ձայներով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը. ՊԲ

Հաջորդը

Հոտնկայս ծափեր ու «բիս»-եր. կայացավ «Սիմֆոնիկ ռոքը»-ը

Առնչվող նյութեր
Դիտել

Փակուղի կա՝ Բաքվի ու Մոսկվայի համար. Արամ Սարգսյան

ՌԴ-ն փորձում է եռակողմ ձևաչափով հանդիպում կազմակերպել Լաչինի միջանցքի խնդրով, հորդորելով ԱՄՆ-ին և ԵՄ-ին դեստրուկտիվ դերակատարություն չստանձնել։ Այս…
Դիտել

Ռուսները ծրագրել են մշտապես արնահոսող Հայաստան. Արման Բաբաջանյան

Այսօր ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց տեղի է ունեցել «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի և փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի…
Դիտել

Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել միջազգային հանրության կոչերը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ընթացքում ևս մեկ անգամ արձանագրվեց, որ միջազգային գործընկերները, չնայած…
Դիտել

Գեղարքունիքում 3 անձ բռնություն է կիրառել պարեկների նկատմամբ․ 2-ը կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ նույն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share