ԱԺ-ն քննարկում է Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու երրորդ միջնորդությունը

ԱԺ-ում շարունակվում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու մասին երրորդ միջնորդության քննարկումը։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց միջնորդությունը՝ տեղեկացնելով, որ Օհանյանը խմբային շահերից ելնելով պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերից հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Ըստ դատախազի՝ մասնավոր ընկերության հետ կնքվել է պետության համար ոչ շահեկան, իսկ հանցավոր խմբի անդամների համար քաղաքացիաիրավական հարաբերությունների տիրույթում ակնհայտ առավելություններ ընձեռող դրույթներ պարունակող պայմանագիր: Դրա հետևանքով պետությունը զրկվել է պայմանագրային պարտավորությունները խախտելու դեպքում դրանց վերականգնման ուղղությամբ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից: Դատախազը նաև տեղեկացրեց, որ նպաստավոր պայմաններ են ստեղծվել պայմանագրային պարտավորությունները չկատարելու պայմաններում գրավադրել պայմանագրի առարկա հանդիսացող գույքերը և հափշտակել գրավադրման արդյունքում ստացված գումարի զգալի մասը՝ 1 միլիարդ 83 միլիոն 890 հազար դրամի չափով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ

Հաջորդը

Սեյրան Օհանյանի գործով գլխավոր դատախազը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել երրորդ միջնորդագիրը

Առնչվող նյութեր
Դիտել

44-օրյա պատերազմի զոհերի թիվը ճիշտ է և չի թաքցվում. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախկին նախարար, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը մեկնաբանել է 44 օրյա պատերազմի ընթացքում…
Դիտել

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ձերբակալված անձանց պահելու վայրեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ հոկտեմբերի  23-ին և 24-ին…
Դիտել

Մահացել է հայազգի ռազմական գործիչ, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը

Մարտի 31-ին՝ 81 տարեկանում մահացել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը,՝ Կոմանդոսը։ Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել էր 1939 թվականի…
Դիտել

Մարդասիրական բեռով շարասյունը դեռ սպասում է Լաչինի միջանցքով Արցախ մուտք գործելուն. Կոստանյան

Հայաստանից մարդասիրական բեռով շարասյունը դեռ սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելուն։ Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share