Վեդիի ՀՓՋ-ն համալրվել է «Ուրալ-5557» հրշեջ-փրկարարական ավտոմեքենայով

Արտակարգ իրավիճակների նախարարության Արարատի մարզային փրկարարական վարչության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատը համալրվել է «Ուրալ-5557» մակնիշի հրշեջ-փրկարարական ավտոմեքենայով: Հանձնման արարողությանը մասնակցել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, մարզային փրկարարական վարչության պետ Արսեն Ղուկասյանը, ջոկատի անձնակազմը:

«Պատահական չէ, որ առաջինը Վեդիին է փոխանցվել «Ուրալ-5557»-ը, քանի որ շոգերին զուգահեռ մարզը հրդեհի տեսանկյունից ռիսկային է: Ընտրությունը կապված էր նաև Խոսրովի անտառ պետական արգելոցի անվտանգությունն առավելագույնս ուժեղացնելու հանգամանքով: Հրշեջ-փրկարարական այս ավտոմեքենան նախատեսված է դժվարանցանելի տեղանքներում աշխատանքների իրականացման համար: Այն զգալի կհեշտացնի ՀՓՋ անձնակազմի բեռը»,-նշել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

Իր հերթին Վեդիի ՀՓՋ պետ Պարույր Սահակյանը նշել է, որ ջոկատում նման տեխնիկայի կարիք շատ էր զգացվում և շնորհակալություն հայտնել ԱԻՆ ղեկավար կազմին անչափ կարևոր համալրման համար:

Մարզային շրջայցի ընթացքում ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել է նաև Արարատի մարզային փրկարարական վարչության համալիր, Մասիսի, Արտաշատի և Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ուկրաինայում պատերազմական հանցագործները թաքնվելու տեղ չեն ունենալու. ԱՄՆ գլխավոր դատախազ

Հաջորդը

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակի առթիվ

Առնչվող նյութեր
Դիտել

Այս իշխանությունների օրոք է այդ ռազմամթերքը մուտքագրվել ՊՆ․ Սեյրան Օհանյանը ժամկետանց հրթիռների մասին

Մի քանի օր առաջ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարծել, ըստ որի ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետը ժամկետանց հրթիռներ…
Դիտել

Գործնականում, հակամարտությունները իրականում չունեն քաղաքական լուծում․ Հակոբ Բադալյան

Մենք շատ հստակ ասել ենք, որ այս հակամարտության կարգավորման ճանապարհը, ի վերջո, գտնվում է բանակցությունների սեղանի շուրջ, ասում…
Դիտել

ԱՄՆ դեսպանը խոսել է ԼՂ հակամարտության հետեւանքով տեղահանվածներին աջակցության մասին

Հայաստանում ԱՄՆ դեսպան Թրեյսին հանդիպեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանին՝ քննության առնելով մարդկանց թրաֆիքինգի դեմ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share