Ալեն Սիմոնյանն անընդունելի է համարել դժբախտ պատահարը քաղաքական շահարկման թեմա դարձնելը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նախորդ շաբաթ Գեղարքունիքում տեղակայված զորամասի զորանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով պաշտպանության նախարարի քաղաքական պատասխանատվության հարցին․

«Նախարարն այս ամենի հետ որևէ կերպ չի կարող կապ ունենալ, որովհետև ինքն իր գործառույթի մասով աշխատանքն ամբողջովին արել է։ Քաղաքական սակարկումները պաշտպանության նախարարի վերաբերյալ սին ու անտեղի եմ համարում»,- ասել է Սիմոնյանը։ 

Ըստ ԱԺ նախագահի՝ Պապիկյանի օրոք եղել են բարեփոխումներ. 

«Բարեփոխումները՝ սկսած անձնակազմի փոփոխությունից, վերջացրած կահավորումով, բոլոր տեղերում փոխվել ու փոխվում է։ Մենք հիմա դրսից տարբեր որակի և բարձր մակարդակի կահավորում ենք ներմուծում Հայաստան»,-նշել է Աժ նախագահը

Նա անընդունելի է համարել դժբախտ պատահարը քաղաքական շահարկման թեմա դարձնելը։ Սիմոնյանը վստահեցրել է, որ եթե փոփոխություններ եղած չլինեին, նման դեպքերը, պատահարներն ավելի շատ կլինեին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Խաչանովը զայրացրել է Ադրբեջանին

Հաջորդը

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Առնչվող նյութեր
Դիտել

Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում ավտոմեքենան բախվել է մոտոցիկլետին. կա տուժած

Հուլիսի 17-ին, ժամը 00։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի…
Դիտել

Ռուսաստանի Կեմերովո քաղաքում գտնվող ծերանոցում հրդեհ է բռնկվել. կա 20 զոհ

Ռուսաստանի Կեմերովո քաղաքում գտնվող երկհարկանի մասնավոր ծերանոցում հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով՝ զոհվել է 20 մարդ, ևս 6-ը…
Դիտել

Տոկաևը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովին։ Ըստ Տոկաևի մամուլի ծառայության՝ ՀԱՊԿ քարտուղարը նախագահին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share