Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ՀՀ հարցերով համազեկուցողներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 4-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին եւ Բորիանա Աբերգին:

Ալեն Սիմոնյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի՝ ԵԽ-ին անդամակցելու 20-ամյակը: Նա մեծապես կարեւորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Այս համատեքստում բարձր է գնահատվել մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների աշխատանքը: ԱԺ նախագահն ընդգծել է ժողովրդավարական բարեփոխումների քաղաքական օրակարգի կարեւորությունը՝ փաստելով, որ  մեր երկիրը շարունակելու է շարժվել այդ օրակարգով:

Հանդիպմանը քննարկվել են հետպատերազմյան իրողություններին առնչվող հարցեր, Հայաստանում ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենսդրական բարեփոխումներին վերաբերող թեմաներ:

Առանձնակի կարեւորվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թթ. Գործողությունների ծրագրի արդյունավետ իրագործումը:

Համազեկուցողները տեղեկացրել են, որ քննարկումներ են  ունեցել հայաստանյան գործընկերների հետ՝ առանձնացնելով փոխգործակցության  որոշ առաջնահերթություններ:

Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտությանը: Մտքեր են փոխանակվել խորհրդարանում լրագրողների աշխատանքի շուրջ: Անդրադարձ է եղել  խորհրդարանական կառավարման համակարգին, ինչպես նաեւ իշխանություն-ընդդիմութուն խորհրդարանական ձեւաչափի ներկա վիճակին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի Կաղարծի համայնքում բնակելի տուն է այրվել. տանտերը մահացել է

Հաջորդը

Խախտվել է հայ գերիների կյանքի իրավունքը. ՄԻԵԴ-ը վճիռներ է հրապարակել

Առնչվող նյութեր
Դիտել

Քիմ Քարդաշյանը, ինստագրամյան իր էջում արձագանքել է Ջո Բայդենի հայտարարությանը

Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերում գրել է, որ ավելի քան 100 տարի ճշմարտության համար պայքարելուց հետո հայ ժողովուրդը հասել…
Դիտել

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հետ

Հայաստանի արտաքին գերատեսչությունից տեղեկացնում են, մայիսի 10-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո…
Դիտել

Քարաթափում Մեղրիում․Ճանապարհահատվածը երկկողմանի փակ է

Հայաստանի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին Մ-2,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share