ԱԽ քարտուղարը մանրամասնել է, թե ինչու է չեղարկվել Գրիգորյան-Հաջիև հանդիպումը

Ընդհանուր առմամբ, և՛ Բրյուսելի, և՛ Մոսկվայի օրակարգային հարցերը, որոնք քննարկվում են Ադրբեջանի հետ, 4-ն են։ Հումանիտար հարցերի մեջ առաջնահոերթ գերիների, անհետ կորածների հարցը, հաջորդը ապաշրջափակումն է, դելիմիտացիան, դեմարկացիան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Իսկապես Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ հունիսի 26-27-ին հանդիպում էր նախատեսված։ Դրանից առաջ ևս պայմանավորվածություններ են եղել հանդիպման շուրջ, որոնք ևս հետաձգվեցին։ Դեռևս հայտնի չեն հստակ պատճառները, թե ինչու է Ադրբեջանը հետաձգել այդ հանդիպումը։ Մենք ինֆորմացիա ունենք, որ հնարավոր է ապագայում նման հանդիպում լինի, ինչի շուրջ քննարկում կա»,-ասաց նա՝ անդրադառնալով իր և Հաջևի հանդիպման չեղարկմանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը չեղարկել է Բրյուսելում նախատեսված Գրիգորյան-Հաջիև հանդիպումը, որը պետք է տեղի ունենար հունիսի 27-ին։ Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի միջև հանդիպումներ ավելի վաղ եղել են։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առումով տեսանելի առաջընթաց դեռ չկա․ Ռուբինյան

Հաջորդը

Թուրքիայում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը

Առնչվող նյութեր
Դիտել

Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման կարգը.ՇՄՆ

Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման կարգի վերաբերյալ Ֆեյսբուքում գրառում է կատարել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: Կարգը սահմանվում…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը Փարիզում` իր կեցավայրում, ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում` իր կեցավայրում, ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ-Բրայենին: Վարչապետն ընդգծել է ԱՄՆ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share