Ականազերծվում են Մարտակերտի մատույցներում գյուղատնտեսական նշանակության հողերը

Ռուսաստանի խաղաղապահների ինժեներա-սակրավորական խմբերն այս օրերին ակտիվորեն որոնում են պայթյունավտանգ առարկաներ Մարտակերտ քաղաքի մատույցներում: Այս պահին տեղի բնակիչները չեն կարող վերսկսել գյուղատնտեսական աշխատանքները, քանի դեռ չի իրականացվել տարածքի ամբողջական մաքրում:

Վերջին մի քանի օրերում Մարտակերտի շրջանի տարածքում ռուս սակրավորները հայտնաբերել և վնասազերծել են ավելի քան 50 խոշոր տրամաչափի արկ և պայթյունավտանգ առարկա:

2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր, Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները չպայթած զինամթերքից մաքրել են 1960 հա տարածք, 605 կմ ավտոճանապարհ, այդ թվում սոցիալական նշանակության 30 օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է  25 484 պայթյունավտանգ առարկա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դրամի արժեզրկումը տնտեսության արտացոլանքն է.Կառլեն Խաչատրյան (տեսանյութ)

Հաջորդը

Մինեսոտայում բախումները շարունակվում են

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի գազամատակարարումը վերականգնվել է

Այսօր առավոտյան, ժամը 10.00-ից վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը երեկ խափանվել էր ադրբեջանական կողմի միջամտությամբ: Շրջաններում…
Դիտել

«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել ՀՀ սուվերեն վարկանիշը

«Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության` արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի «B+» վարկանիշը` «կայուն» հեռանկարով: Վարկանիշի պահպանման հիմքում ընկած…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share