Ահաբեկչություն ՌԴ Բելգորոդի զորավարժարանում. կան զոհեր և վիրավորներ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 15-ի երեկոյան հայտնել է Բելգորոդի շրջանի զորավարժարանում ահաբեկչության մասին։ Այնտեղ պատրաստություն են անցել կամավորներ, ովքեր պետք է մեկնեին Ուկրաինա։

«Հոկտեմբերի 15-ին ԱՊՀ երկրներից մեկի երկու քաղաքացի ահաբեկչություն են իրականացրել Բելգորոդի շրջանի Արևմտյան ռազմական օկրուգի զորավարժարանում»,-հայտնել են գերատեսչությունից։ Զինվորականների խոսքով՝ ահաբեկիչները թեթեւ զենքերից կրակ են բացել ստորաբաժանման անձնակազմի վրա՝ «հատուկ գործողության մասնակցելու ցանկություն հայտնած անձանց հետ կրակային վարժանքների ժամանակ»։

«Հրաձգության հետեւանքով մահացու վիրավորում է ստացել 11 մարդ, եւս 15 հոգի տարբեր ծանրության վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն, որտեղ ստանում են անհրաժեշտ բոլոր օգնությունները։

Ըստ հաղորդագրության, կրակողներից երկուսը սպանվել են պատասխան կրակի արդյունքում։

Որ երկրի քաղաքացիներն են կրակել՝ ՌԴ ՊՆ-ն չի հայտնում

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահի հետ

Հաջորդը

Սևանի փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Առնչվող նյութեր
Դիտել

Հայ-վրացական գործընկերությունը մեր տարածաշրջանում կայունության ապահովման կարևորագույն երաշխիքներից է․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բանակցություններից հետո հանդես են եկել մամուլի համատեղ հայտարարությամբ:…
Դիտել

Ռուսաստանը պատասխանել է Ադրբեջանին. Ղարաբաղում «Իսկանդեր» հրթիռներ չեն արձակվել

Ադրբեջանը «Իսկանդեր-Մ» հրթիռների մասին պատասխանով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից նամակ է ստացել,  սակայն բավարարված չէ գերատեսչական այդ պատասխանով:  Ադրբեջանի…
Դիտել

Թշնամու ԱԹՍ-ի մուտքը ՀՀ տարածք կասեցվել է

Պաշտպանության նախարարության տեղեկացմամբ օգոստոսի 4-ին, ժամը 11։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-ի՝ ՀՀ օդային…
Դիտել

Պեսկովը պատասխանել է Փաշինյանի դիտարկումներին

Ռուսաստանի և Հայաստանի միջև տարբեր մակարդակներում սերտ շփումները թույլ կտան հստակեցնել հարցերը, որոնք Երևանն ունի՝ կապված ռուս խաղաղապահ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share