Ամենայն Հայոց Կաթողիկոսն
այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց դասի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության և անսասանության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին:

Պանթեոնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն։ Հոգևորականաց դասն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջորդիների հոգիների խաղաղության համար:

Նորին Սրբությունն ու եկեղեցականներն առանձնաբար այցելեցին նաև ազգի հերոս զավակների շիրիմներին՝ բերելով իրենց խոնարհումն ու աղոթքը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 1993թ ԵԿՄ առաջին համագումարում

Հաջորդը

Պաշտպանի աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն

Առնչվող նյութեր
Դիտել

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը

Ավագ շաբաթվա երեկոյան եկեղեցիներում մատուցվել են Ճրագալույցի Պատարագներ։ Քահանա հայրերը Պատարագի ավարտին` նախատոնակի արարողությունից հետո հնչեցրել են Քրիստոսի…
Դիտել

Դատախազի որոշմամբ քրեական հետապնդում է հարուցվել Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի նկատմամբ

2023 թվականի հունիսի 2-ին, Տավուշի մարզի դատախազի որոշմամբ` վերացվել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի…
Դիտել

Արդարադատության միջազգային դատարանի որոշումը գործում է անմիջապես

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն անդրադարձել է Ադրբեջանի դեմ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։ Կիրակոսյանի խոսքով,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share